«Տարոն Մարգարյանի հրաժարականի թեման 10-15 օր առաջ քննարկվում էր». Ենոք Ազարյան

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Ենոք Ազարյանը ներկա չի եղել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ վերջինս ներկայացրել է իր հրաժարականի պատճառները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազարյանը:

«Ես ուղղակի տեղյակ եմ, որ հրաժարական տվեց, բայց հրաժարականի թեման, կարծում եմ, 10-15 օր առաջ քննարկվում էր: Իմ համար պարզ է. եթե ժողովրդի կողմից կա վստահության դեֆիցիտ, երևանցու մասին չեմ խոսում, խոսում եմ մի քիչ առաջ գնալով՝ ասեմ նաև դատական համակարգի, բոլոր մարդիկ, որ պաշտոն են զբաղեցնում, եթե կա վստահության դեֆիցիտ, այդ մարդիկ պետք է հեռանան: Բոլորս ականատես էինք վտահության դեֆիցիտի»,- նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականն ուշացած չի՞ համարում: Նա պատասխանեց, որ ինքը գնահատակ տալ չի կարող, յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ երբ գնա, գնա կամ չգնա:

Նա միաժամանակ խորհուրդ տվեց սպասել իրավապահ մարմինների՝ Տարոն Մարգարյանի ապօրինի հարստացման շուրջ բացահայտումների իրավական գնահատականներին:

Կարդացեք նաև

Հարցին՝ իսկ փորձելո՞ւ է ՀՀԿ-ն պահել քաղաքային իշխանությունը, նա այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել: Եթե կա վստահության պակաս՝ անկախ նրանից՝ ինչ կուսակցության կամ անհատ է, պետք նոր ընտրությունների հնարավորություն ստեղծի: Անձերի հետ կապված՝ սուբյեկտիվ կարծիք չունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս