«Ինստիգեյթ» ընկերության տնօրեն, ԻՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի ժամանակ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Հնդկաստանի Lexicon PR management service-ի գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի՝ հայկական «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև հնդկական դպրոցներում։
Փետրվարի 19-21-ը Հնդկաստանում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology-WCIT) ավարտին Հնդկաստանն էստաֆետը փոխանցել է Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի ընտրությանը, ասել է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից։
«Գառնու համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. առաջին անգամ համայնքներում մոտ 1.6 մլրդ դրամ աղբահանության վճարների գումարներ են հավաքագրել:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու։
«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը կարծում է, որ դեղերը դեղատոմսերով վաճառելը բարձրացնելու է դեղերի գինը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երկու մեծ հետազոտություն է կատարել քաղցկեղի և թոքախտի շրջանակներում և որոշել, թե մարդիկ երբ վատ են զգում, ինչ են անում։
«Իրականում ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե լրագրողը չալարեր և կարդար Սահմանադրություն, կհասկանար, որ պատգամավորը, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, չէր կարող կատարել մեկ այլ վճարովի աշխատանք, ուստի Իվետա Տոնոյանը, այո, չէր կարող լինել լրատվականի տնօրեն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Բացարձակ անհեթեթություն է. Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել այն պարզ պատճառով, որ դեռևս 2017 թվականի հուլիսի 1-ից ես՝ որպես ԱԺ պատգամավոր, դադարեցրել եմ իրականացնել և՛ «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի գործառույթները, և՛ որպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ իմ գործառույթները»։
«Դեղորայքի ոլորտում Հայաստանի կողմից Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով շատանում է։ Տարիներ շարունակ ահազանգում ենք այս մասին, և արդեն դեղերի 40 տոկոսը կոնտրաբանդայի ձևով բերվում է Վրաստանից, որովհետև Վրաստանում 20 տոկոս ԱԱՀ-ն չկա, որը մեզ մոտ գանձվում է, դեղերն էլ մատչելի են»:
Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:
Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում կազմակերպել է արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։
«Իրազեկ քաղաքացի միավորում» hասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Պատասխանատվության քրեականացում. ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ այդ նախաձեռնությամբ իշխանությունները փորձում են զսպել քաղաքացիներին.
««Սասնա ծռերի» աջակիցների կողմից տարվող քարոզչությունը ցույց տվեց, որ մենք չունենք համապատասխան գործիք՝ այս երևույթի դեմ պայքարելու։ Բռնության քարոզն արգելվում է, ազատ խոսքը չի կարող օգտագործվել դրա համար, և այստեղ ունեինք օրենսդրական բաց»:
«Մոտ 40 տարի դպրոցական դասագրքերի ծանրության պրոբլեմը հանրակրթական համակարգի համար առաջին պրոբլեմն է։ Սովետական շրջանից սկսած՝ ամեն տարի առողջապահության նախարարն այս հրամանն է տալիս, որով ասում է, թե այդ տարի ինչ չափանիշեր պետք է պահենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ներառական կրթության ոլորտում կան կուտակված բազում խնդիրներ. «Ծրագիրն աշխատում է, և մինչև 2022թ. պարտավոր ենք անցում կատարել համատարած ներառական կրթությանը։ 2017թ. 4 հատուկ դպրոց վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, և հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա»։
«ԵՊՀ-ն ունենալու է իրավունքներ, որոնք չեն կարող հակասել սկզբունքներին։ Նա այդ շրջանակներում առանձնահատուկ կարգավորում ունի՝ իբրև մայր համալսարան, որն աշխարհի բոլոր երկրների մայր համալսարաններն ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով ԵՊՀ-ն ստանում բացառիկ դիրք, ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
«Ես Արմեն Սարգսյանի հետ տարիների մտերմություն, համագործակցության փորձ ունեմ, և վստահ եմ, որ, եթե նա դառնա ՀՀ նախագահ, մեր երկիրը շատ կշահի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ խոսելով ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին։
«Եթե դա հաստատվի, ապա անթույլատրելի է։ Համալսարաններն իսկապես պետք է լինեն անկախ, իրենք պետք է տնօրինեն, բայց չմոռանանք, որ համալսարանների մեծ մասի հիմնադիրը ՀՀ-ն է, և բնականաբար, իրենց առաքելությունը, իրենց ուղղվածությունը շատ կարևոր է»։
«Քանի որ ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, մեր իշխանությանն ուզում եմ տեղյակ պահել, որ շատ լավ գործ եմ արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ ընդգծելով, որ գող է բռնել։
System of a Down ռոք-խմբի երգիչ, երաժիշտ Սերժ Թանկյանի հայտարարած «7 նոտա» մրցույթ-մարտահրավերի հաղթողներն արդեն հայտնի են։ Թեպետ ի սկզբանե որոշվել էր, որ հաղթելու է մեկ մասնակից, բայց ժյուրիի վերջնական որոշման արդյունքում հաղթել են երգչուհի Մարիամ Պետրոսյանը և Alpha Lighting System մեքսիկական խումբը։
Հարցազրույց Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
Աղջիկս 8 տարեկան է, ունի մանկական ուղեղային կաթված։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին, որտեղ ասվում է, որ 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ կա, ասաց, որ պատերազմն անխուսափելի է:
«Ե՛վ հասարակական, և՛ քաղաքական գործիչները փորձում են Արմեն Սարգսյանի գործունեության տիրույթը կանխորոշել հենց արտաքին քաղաքականության մեջ, գուցե ելնելով նրանից, որ նա դեսպան է և դիվանագիտության մեջ ավելի երկար է իր փորձառությունը ձեռք բերել։ Բայց ես կարծում եմ, որ դա ևս որոգայթ է Արմեն Սարգսյանի համար»:
«Հաշվի առնելով այն, որ հանրապետության ապագա նախագահը լուրջ դիվանագիտական փորձ ունի, ես կարծում եմ՝ Արցախի հարցը պետք է տեղափոխվի իր տիրույթ, որովհետև հենց ինքը պետք է կարողանա Արցախի հիմնահարցի վերաբերյալ անցկացնել դիվանագիտական լրջագույն աշխատանք»:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հասարակությունը պատրաստ է իշխանության նոր կերպարի և նոր պահվածքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք բավականին հետաքրքիր են:
Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կաթի արտադրությունը կաթնամթերքի ոլորտի հիմնական խնդիրն է:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է, որ կաթնամթերքի շուկայում հայտնաբերված խախտումները սկսվում են հենց մթերման ժամանակ: