«Մի երեք հատ շուն կա, գնամ սատկացնեմ՝ գամ». այսօր Արցախում զոհված Մոնթեի ծննդյան օրն է

Այսօր 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհված Բենիամին Եղոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 25 տարեկան։ Բենիամին Եղոյանը ծնվել է 1992թ. մայիսի 19-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:

Բենիամինը կրում էր ավագ եղբոր անունը, ով մանուկ հասակում մահացել էր դժբախտ պատահարի արդյունքում. hետագայում, երբ 1992թ. մյուս որդին է ծնվել, նրան Բենիամին անունն են տվել։ Դեռ փոքր հասակից Բենիամինին նաև Մոնթե են անվանել, քանի որ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանն է եղել։

Մի քանի տարի դպրոցում սովորելուց հետո Բենիամինը տեղափոխվել է «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ապա իր ընտրությամբ ընդունվել և սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։Բենիամինի հայրը ևս զինվորական է, Արցախյան պատերազմի մասնակից, երկար տարիներ աշխատել է պաշտպանության նախարարարությունում։ Բենիամինի հայրը 168.am-ին պատմել էր, որ պատերազմի օրերին որդին օրերին խոսել էր նաև կնոջ հետ՝ ասելով. «Մի երեք հատ շուն կա, գնամ սատկացնեմ՝ գամ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031