Քրեական գործը վերաբերում է Տիգրան Ասատրյանին, ով նախաքննության ընթացքում որոշ ժամանակով կալանավորվել էր, ապա կալանքից ազատվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրա վերաբերյալ գործն անջատվել էր:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրությունների ընթացքում նշված սուպերմարկետների ցանցում վաճառքի ոչ ենթակա, ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել, բացի այդ, որևէ տվյալ ձեռք չի բերվել նման ապրանքի վաճառքի վերաբերյալ:
168.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ հանձնումը պետությունների միջև իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան:
Երեկ Լոռու մարզի Դսեղ գյուղում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել:
Գոռ Վարդանյանի պաշտպանն առարկեց միջնորդության դեմ, խնդրեց մերժել այն՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը հայտնել է, թե ինչ նպատակով է ռազմամթերքը ձեռք բերվել, նախաքննական մարմինը կաշկանդված չի եղել պարզելու:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Զինվորական դատախազությունն ու Ռազմական ոստիկանությունը ստուգումներ են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության պարենամթերքի բոլոր պահեստներում և «Երևան սիթի» խանութների ցանցում։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ արդյունքների մասին կհայտնեն։
Հարցին՝ արդյոք նոր Սահմանադրությունն ավելի շատ առավելությո՞ւն է տալիս կրոնական կառույցներին, թե՞ սահմանափակումներ է մտցնում, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց, որ այդ մասով նոր Սահմանադրությունը հնից, ըստ էության, ոչնչով չի տարբերվում. ավելացված է մի քանի կետ:
«Մարդ այդ ինչքա՞ն սառնասիրտ պրոֆեսիոնալ քիլլեր պիտի լինի… այդ տարիքում պրոֆեսիոնալ քիլլերը բացառվում է»:
Քննիչն այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Ծննդկան Մերի Մարգարյանի մահան դեպքով հարուված քրեական գործով մեղադրյալ բժշկուհին հունվարի 23-ին գտնվում էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
Հունվարի 26-ին Աջափնյակում հնչած կրակոցների գործով բերման ենթարկված անձ կա: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հայտնեցին նաև, որ կասկածյալների շրջանակը պարզ է:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց Արմավիրի մարզի Նոր Արտագերսի համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։
Միջնորդության մեջ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ փորձաքննություններին մասնակցած փորձագետներից մեկը՝ Գագիկ Հարությունյանը քննիչի կողմից հարցաքննվել է և իր ցուցմունքով արել հետևություններ, որոնք փորձագիտական եզրակացություններում չկան.
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց գործող 4 հարկային տեսչությունների փոխարեն ստեղծել երկուսը: Կմիաձուլվեն Էջմիածնի և Արմավիրի, ինչպես նաև Կոտայքի և Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները: Կկազմավորի Կոտայիք հարկային տեսչություն, որի կենտրոնը կլինի Աբովյան քաղաքը, ինչպես նաև Արմավիրի տեսչությունը, որի կենտրոնը կլինի Էջմիածնում:
«Նախ՝ պետք է ասեմ, որ չափաքանակի կողմնորոշիչը եղել է վերջին տարիներին օգտագործված դիզելային վառելիքի միջին քանակը, որը կազմում է մոտավորապես 6 մլն լիտր, և եթե մինչև այդ պահուստային պետական ֆոնդից էին տրվում գումարները, ապա այս տարվա համար պետական բյուջեում դիզելային վառելիքի ձեռքբերման համար նախատեսված է 330 մլն դրամ սուբսիդիա: Դիզելային վառելիքի ձեռքբերումն իրականացվել է մրցակցային հիմունքներով՝ նվազագույն շահավետ գին որոշելու համար: Մենք դիմել ենք ներկրող 6-7 կազմակերպությունների, որոնցից գնային առաջարկներ են ներկայացրել 3 կազմակերպություն»:
Դիտարկմանը, որ ընդդիմության ներկայացուցիչներն այդպես էլ չմասնակցեցին խմբի աշխատանքներին, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ասում են՝ կիսատ եփած ճաշը լավ չէ հրամցնել: Կա խնդիր, դեռ պետք է հասկանալ Սահմանադրությունն իրացնելու, մեխանիզմները գտնվելու հետ կապված պրոցեսները, որից հետո, վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերի մասնակցությամբ այդ քննարկումները կընթանան»:
Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացվում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ումից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչպես է շենքը գնահատվել: Արման Սահակյանն էլ ասաց, որ դա շուկայական արժեքով է գնահատվել: «Բա մենք այդ ամբողջ շենքը ո՞նց էինք վաճառելու մոտ 500 հազար ԱՄՆ դոլար, եթե 200 մետրը մոտ 200 հազար դոլար է»,- հարցրեց վարչապետը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ ապացույցների բացակայության պայմաններում որոշում է կայացվել անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ է տեսնում իրեն փոխարինող, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ինձ»:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Հարցին, թե ինչո՞ւ են հայ հոգևոր հայրերը շքեղ կյանքով ապրում, նա պատասխանեց. «Շնորհավորում եմ բանակի տոնի առթիվ, ուրիշ ասելիք չունեմ»:
«Ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին՝ բանակի օրվա առիթով, և ուզում եմ նաև իմ ողջույնի խոսքը հղել մեր այն զինվորներին, ովքեր այսօր, այս պահին պաշտպանում են մեր սահմանը, մեր երկու երկրների, մեր անվտանգությունը»:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ևս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Վերջինս բոլորին շնորհավորեց հայոց բանակի կազմավորման առիթով՝ նշելով, որ այն 24 տարեկան է, ինչը բավական լուրջ տարիք է:
«Ցանկանում եմ, որ մենք բոլորս ամեն ինչ անենք, բանակի հետ միասին, համաժողովրդական բանակի վերածելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»:
Երեկ Աջափնյակում հնչած կրակոցների դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Կրակոցների արդյունքում երկու անձ վիրավորում է ստացել:
«Թողնենք Շուշանիկին: Բերեք մեր բանականությունը մի քիչ միացնենք: Մահացել է մի հիվանդությունիցգ Աստված հեռու պահի: Հոսպիտալացնեիր՝ մահանալու էր, չհոսպիտալացնեիր՝ մահանալու էր»:
Առաջին գծում ծառայություն տանում են այն զինծառայողները, ովքեր համապատասխան պատրաստականություն ունեն և դա իրականացվում է ՀՀ-ում գործող օրենքների համաձայն: Իհարկե, մենք փորձում ենք մաքսիմալ այնպես անել, որ այդպիսի իրավիճակներում՝ սոցիալական իրավիճակներում գտնվող զինածառայկողներին վտանգներից զերծ պահենք, բայց գտնում եմ, որ շատ դեպքերում այդ զինծառայողներն են ծառայում հենց առաջին գծում՝ հավասար պայմաններ ստեղծելու համար:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող «հանցավոր խմբի» գործով մեղադրյալ Արման Հայրապետյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հերմինե Միքայելյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ զինված ուժերում ըստ զորամասերի բաշխման ընթացքում ուշադրություն չեն դարձնում, թե զորակոչիկները որ ընտանիքներից են: