
«Խաղաղության մեջ ապրեք, հըլը բացեք դեմս». Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ևս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Վերջինս բոլորին շնորհավորեց հայոց բանակի կազմավորման առիթով՝ նշելով, որ այն 24 տարեկան է, ինչը բավական լուրջ տարիք է:
«Խաղաղության մեջ ապրեք, հըլը բացեք դեմս»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ հարց տվեցին, ինքը պատասխանեց: Ոստիկանապետին մոտեցավ մի կին, ով ասաց. «Հըլը լռեք, լսեք մեր տղին,- ապա շարունակեց,- Խնդրում եմ, աղաչում եմ, այսօր ոչ մի վատ բանի մասին չխոսի՝ ոչ մի ծնող, ոչ մեկը: Այսօր շնորհավորում ենք բանակի օրը, մեր տղաների օրը»:
Լրագրողները փորձեցին Ճանապարհային ոստիկանության հետ կապված հարց ուղղել Վլադիմիր Գասպարյանին, ով ի պատասխան՝ արձագանքեց՝ «Պրիմիտիվ եք»: