Շուշանիկ Բախշյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի՞

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Ծննդկան Մերի Մարգարյանի մահան դեպքով հարուված քրեական գործով մեղադրյալ բժշկուհին հունվարի 23-ին գտնվում էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:

Նշենք, որ բժշկուհու նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: ՀՀ քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ հիվանդանոցից վարույթն իրականացնող մարմինը գրավոր տեղեկացվել է, որ Շ.Բախշյանն ունի ստացիոնար բուժման կարիք. նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնևմոնիա և գրիպ «Ա», որպիսի պայմաններում նրա շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ, ուստիև՝ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել:

Առայժմ հայտնի չէ՝ բժշկուհու նկատմամբ խափանման միջոց կընտրվի՞, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031