«Ծառայության ժամկետների ավելացումներ չեն լինելու». Սեյրան Օհանյան
«Հայաստանի Հանրապետության սահմաններն այսօր անառիկ են, զինված ուժերի համապատասխան զորամիավորման կողմից պաշտպանվում են: Մեր պաշտպանության ուրվագծում, այսինքն՝ դիրքերի դասավորվածության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, և հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել: Պաշտպանության խորքում՝ մեզնից մի քանի՝ 7 կմ հեռավորության վրա դիրք տեղադրելը չի նշանակում ինչ-որ առավելության հասնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին՝ հենակետի տեղադրման մասին, որը որպես հաղթանակ է ներկայացվում:
Հարցին՝ արդյոք իրականությանը համապատասպանո՞ւմ են տեղեկությունները, որ առաջնագծում չեն ծառայի ընտանիքների միակ զավակները և որ ծառայության ժամկետը կերկարացվի, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ յուրքանչյուր ոք պետք է իր սահմանադրական պարտքը տա հայրենիքի ծառայությանը: Մենք վերջին տարիներին կատարել ենք համապատասխան միջոցառումներ, որպեսզի այդ ծառայությունից գրեթե մարդիկ դուրս չմնան և դրա ուղղությամբ մենք տանում ենք համապատասխան աշխատանքներ, պայքարում ենք: Առաջին գծի հետ կապված. առաջին գծում ծառայություն տանում են այն զինծառայողները, ովքեր համապատասխան պատրաստականություն ունեն և դա իրականացվում է ՀՀ-ում գործող օրենքների համաձայն: Իհարկե, մենք փորձում ենք մաքսիմալ այնպես անել, որ այդպիսի իրավիճակներում՝ սոցիալական իրավիճակներում գտնվող զինածառայկողներին վտանգներից զերծ պահենք, բայց գտնում եմ, որ շատ դեպքերում այդ զինծառայողներն են ծառայում հենց առաջին գծում՝ հավասար պայմաններ ստեղծելու համար:
Եթե այսօր վերլուծենք այն բոլոր մարտական գործողությունները, որ տեղի են ունեցել 2014-2015թթ. ընթացքում, կտեսնենք, որ այդ լարվածության պայմաններում նույնիսկ հերթափոխների ժամանակ զիծառայողները չեն ուզում դուրս գալ առաջին գծից, ավելի են ոգևորվում՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը տալու համար: Ծառայության ժամկետների ավելացումներ չեն լինելու»