Աջափնյակում հնչած կրակոցների գործով բերման ենթարկված անձ կա

Հունվարի 26-ին Աջափնյակում հնչած կրակոցների գործով բերման ենթարկված անձ կա: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հայտնեցին նաև, որ կասկածյալների շրջանակը պարզ է:

Նշենք, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել  1969թ. ծնված Ա. Թորոյանը և 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների արդյունքում նրանք ստացել էին չթափանցող մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031