«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել. հորդորում է առանձնազրույց կազմակերպել Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի հետ

Այսօր առավոտից հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը, ով քիչ առաջ է տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին: Արայիկ Պապիկյանի խոսքով` Աշոտ Պետրոսյանը հրաժարվել է նաև բուժօգնությունից, նա հորդորել է առանձնազրույց կազմակերպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Պաշտպանի խոսքով` Աշոտ Պետրոսյանի վիճակը բավարար է: Նշենք, որ Աշոտ Պետրոսյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում էր ստացել, տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, իսկ կալանավորվելուց հետո` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031