Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը: Ինչպես հայտնում է նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, Պավել Մանուկյանը հայտարարել է.

«Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս` Ժիրայր Սէֆիլյանի հորդոր-պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռերի» ապստամբության` առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես` Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը»,- հայտարարության մեջ նշել է Պավել Մանուկյանը:

Նշենք, որ Պավել Մանուկյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Տեսանյութեր

Լրահոս