
Կյուրեղյանների մորը պայմանով են ազատ արձակել

Այսօր բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մորը` տիկին Նվարդին, ազատ են արձակել այն պայմանով, որ այսօր երեկոյան նորից ներկայանա ոստիկանություն:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Նվարդը` նշելով, որ երեկոյան ոստիկանություն է ներկայանալու փաստաբանի հետ:
Մեր հարցին, թե ինչ է պարզվել, ինչու են բերման ենթարկել իրեն, տիկին Նվարդը պատասխանեց, որ գործ է հարուցվել կեղծ մեղադրանքով:
Նշենք, որ տիկին Նվարդի որդիներից Հայկ Կյուրեղյանը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ Սերգեյ և Արեգ Կյուրեղյաններն այժմ անազատության մեջ են ՊՊԾ գնդի գրավման գործով: