«Հայաստանում պայքար է ստամոքսի ու ոգու, ու հաստատ հայի ոգին հաղթելո՛ւ է». Արման Աբովյան

«Պետք է հասկանալ միայն մի բան, մենք արժանապատվություն ունենք, մենք պատիվ ունենք, մենք ի վերջո հայրենիք ունենք և մենք հայ ենք, մենք երբեք չենք կարող ապրել կզած ու չենք ապրի»,- Կոմիտասի պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մարդիկ պատրաստ են և պայքարելու են՝ ոչ միայն իրենց ֆիզիկական անվտանգության համար, որովհետև թուրքը եկել է մեր դռան դեմը, այլ մարդիկ պայքարելու են նաև իրենց պատվի և արժանապատվության համար: Հայաստանում պայքար է ստամոքսի ու ոգու, ու հաստատ հայի ոգին հաղթելո՛ւ է»,- ընդգծեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս