«Նիկոլին քշելու ենք կառավարական շենքից, և նա պատասխան է տալու հայ ազգի դիմաց». Արթուր Վանեցյան
«Այսօր ևս մեկ անգամ մենք ապացուցում ենք, որ մենք արժանապատիվ ազգ ենք և ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Մենք բոլորս միասին, հանուն մեր հայրենիքի, հանուն Հայաստանի և Արցախի՝ ոչ ենք ասում այս դավաճան իշխանություններին, այս սրիկաներին, որոնք խաբելով մեզ՝ բերին-հասցրեցին այս աղետալի վիճակին: Արդեն մի քանի օր մենք շատանում ենք, մեր շարքերը համալրում են շատ-շատ արժանապատիվ մարդիկ, մեր շարժումը, հայենիքի փրկության շարժումն իրականում միտված է միայն մի բանի՝ փրկել մեր հայրենիքը կործանումից»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ նախկին տնօրենը կոչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անցնցում հեռանա և այդկերպ փրկի հայրենիքը.
«Ժողովո՛ւրդ, արդյոք մենք համաձա՞յն ենք, որ մեր երկրի փաստացի ղեկավարը լինի դավաճան Նիկոլը: Մենք միասին, շատ արագ, Նիկոլին, ով կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից, և նա պատասխան է տալու հայ ազգի դիմաց… Մենք միասին, առանց մի վայրկյան վարանելու՝ շարունակելու ենք մեր պայքարը և դավաճանին իշխանությունից հեռացնելու ենք»:
Հիշեցնենք, որ ժամը 17:00-ին «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից հատվածից մեկնարկել էր արժանապատվության երթը, որին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ: Նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ երեկ ևս տեղի էր ունեցել արժանապատվության երթ, այն մեկնարկել էր Արաբկիր վարչական շրջանից: Շարժման մասնակիցներն այսօր հայտարարեցին, որ վաղը 17:00-ին ևս նախատեսվում է արժանապատվության երթ:
Մանրամասները՝ տեսանյությում