«Պետք է կարողանանք այնպես ապրել, որ հպարտ երեսով այցելենք նրանց շիրիմներին». Վիգեն Ստեփանյան

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ես մի քիչ համաձայն չեմ, որ հրաժարական տա ու գնա հանգիստ ապրի, հասարակության համար շատ կարևոր է իմանալ ամենավերջին մանրամասները»,- այսօր Ազգային ժողովի դիմաց ընդդիմության կազմակերպած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենը դեռ վաղուց պլանավորված և կազմակերպված գործողություն էր, և պետք է ամեն ինչ արվի, որ այն բացահայտվի.

«Սա ավելի քան 2-3 տարվա ծրագիր էր, որը, ցավոք սրտի, իրականացավ: Նույնիսկ հսկայական խոչընդոտներ հաղթահարելով՝ մենք կհասնենք նրան, որ կիմանանք արդար և ճշմարիտ պատասխանը»:

Հարցին՝ բացի նման բողոքի ակցիաներից, հանրահավաքներից, պայքարի ի՞նչ այլ միջոցներ եք տեսնում, արդյոք խորհրդարանի միջոցով հնարավոր չէ՞ հարցը կարգավորել, Վիգեն Ստեփանյանը մեջբերեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի արտահայտությունը, թե «մեր գերիներն այս պահին շատ լավ վիճակում են», ապա ավելացրեց, որ իշխող ուժի պատգամավորները «դուրս են տալիս»:

«Ինձ համար այնքան անհասկանալի է, որ նախըտրում եմ ուղղակի չլսել, իմքայլականները, որպես մանդատ ունեցող առաջնորդ իր ժողովրդի, ոչինչ չի արել, նա կատարել է՝ ինչ խմբակցության ղեկավարն է ասել՝ նայում ենք աջ՝ նայում են աջ, նայում ենք վերև՝ նայում են վերև, սա է, ցավոք սրտի: Մենք պետք է կարողանանաք այնպես ապրել, որ հպարտ երեսով այցելենք մեր զոհված տղաների շիրիմներին ու ասենք՝ տղերք, դուք զոհվեցիք հանուն նոր հայրենիքի, ոչ թե հանուն ոչնչի, ինչպես ասում էր մի գանգրահեր տիկին…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս