«Եռաբլուրը եռապատկած անձը գալիս է Եռաբլուր». Ռուբեն Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Ուղղակի 0 խնամք է դրսևորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ»,- քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկած դեպի Եռաբլուր երթին:

«Այս պայմաններում իրականացնել այս երթ կոչված միջոցառումը, դա ոչ թե սադրանք է, այլ թշնամական գործողություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մենք ընդամենը 1.5 ամսում ունեցանք մոտավորապես նույնքան զոհ, որքան ամբողջ առաջին արցախյան պատերազմի ընթացքում՝ 3-4 տարիների ընթացքում»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Լրագրողի հարցին՝ արդյոք անհանգստություն չունե՞ք, որ Եռաբլուրում կարող են  բախումներ լինել, քանի որ զոհվածների հարազատներն ու ազատամարտիկները որոշել են թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ բախումների պատճառն անձամբ Նիկոլ Փաշինյանն է լինելու և իր գլխավորած խմբակը, ապա հավելեց.

«Անհանգստություն, իհարկե, ունեմ, դրա համար էլ այստեղ եմ, որպեսզի փորձեմ ինչքան, որ հնարավոր է, նպաստ ունենալ, որպեսզի չլինեն ծանր դեպքեր, բայց նորից կրկնեմ, այս ամենի պատճատն այն է, որ օրեր շարունակ ազատամարտիկները, զոհվածների հարազատները, զգուշացնում էին՝ ոտքդ մի՛ դիր Եռաբլուր, և այդ մարդը որոշեց ոչ միայն գալ Եռաբլուր, այլև Հայաստանի պատմության մեջ երևի այսպիսի ճնշումներ չեն եղել՝ պետական ծառայողների, աղանդավորական խմբերի, առանձին օլիգարխներին պատկանող կառույցների նկատմամբ, որպեսզի կարողանան, ինչ-որ մարդկանց քանակ ցույց տան: Սա Հայաստանի Հանրապետության դեմ հերթական հանցագործությունն է անձամբ ՀՀ վարչապետի աթոռը դեռ զբաղեցնող անձի կողմից»:

Մելիքյանն ընդգծեց, որպես ՀՀ քաղաքացի՝ ինքն էլ է գտնում, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ոտք դնելու Եռաբլուր զինվորական պանթեոն.

«Քայլող սադրանք է գալիս դեպի Եռաբլուր»: Եռաբլուրը եռապատկած անձը գալիս է Եռաբլուր՝ չգիտեմ ինչի համար…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս