Բաժիններ՝

«Ես համոզված եմ, որ Բաքվի բերդում 800-ից ավելի երեխեք կան». զինվորի հայր

«Մեզ պետք է 1 վայրկյան շուտ իմանանք Բաքվի բերդի երեխեքի մասին, լիքը գերիներ ունենք»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից Ռոման Գևորգյանը:

Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են Հայաստան վերադարձած բոլոր գերիների հետ և նրանց հետ ունեցած զրույցներից հասկացել են, որ Բաքվի բերդում 800-ից ավելի գերիներ ունենք.

«Այսօր կառավարությունը չգիտի, որ այնտեղ 800-ից ավելի երեխեք կան: 44 երեխեքին, որ բերել են, մենք բոլորի հետ էլ խոսել ենք: 3 հարկ է եղել՝ 2 մասնաշենք, ամեն կամերի մեջ 6 հոգի են եղել: Բացի դրանից էլ, երեխեքին աչքները փակ տարել են, արյան անալիզ են վերցրել, երեխեքն այնտեղ թվեր են տեսել՝ 97, 160-քանիս, 40-քանիս, դրանք, որ հաշվում ես, գալիս 800-ից ավելի է կանգնում: Ջաբրայիլի տարածքում լիքը համ զոհեր, համ գերիներ ենք ունեցել, բայց այդ տարածքում այսօր մի հոգի մարդ չկա, մարմին չկա, ես իմ աչքով մտել, տեսել եմ, բայց այդ 800-ից ավելին ի՞նչ եղան:

Կարծում եմ՝ կեսին գերի են տարել, մնացած զոհվածներին էլ մի տեղ փորել, թաղել են, պետք է խոսեն, կոնկրետ թաղած տեղն իմանան, որ այդ երեխեքին գնանք այդտեղից հանենք, իսկ ովքեր էլ գերի են՝ կոնկրետ անուն-ազգանուն, տվյալներ: Ես համոզված եմ, որ Բաքվի բերդում 800-ից ավելի երեխեք կան: Ի՞նչ Նոր տարի, ի՞նչ Ձյունանուշիկ, ամոթ է, սաղ պետք է գործի գան, սաղ պետք է աշխատեն, այսօր իմ երեխու 3 ամիսը լրացավ, որ չկա: Գերիների թիվը գաղտնիք չէ, բոլորն էլ լավ գիտեն՝ կոնկրետ ինչ կա, այսօր Վլադիմիր Պուտինը լավ գիտի, թե Երևանում ինչքան գերի կա, Բաքվում ինչքան գերի կա, թող ասեն իմանանք՝ մեր երեխեքին գերիների մեջ ման գա՞նք, թե՞ զոհվածների: Այսօր մեզ պետք է, որ Փաշինյանը Պուտինի հետ խոսեն, Բաքվի հետ խոսեն, իմանան՝ այնտեղ քանի հոգի երեխա կա…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս