«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները երդվեցին
Երևանում՝ Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում, դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաների երդման արարողությունը: Տնօրեն Սամսոն Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման դպրոց հիմնելու նպատակ վաղուց կար, սակայն հնարավոր եղավ իրագործել 2 ամիս առաջ, ապա ուրախությամբ նշեց, որ այս պահին դպրոցն ունի 60 սան:
«Դեռ ավելի վաղ կար նպատակ՝ ստեղծել դպրոց, որտեղ կսովորեն նաև 10 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաներ, ունենք նաև նախազորակոչային երեխաներ, որոնց նախապատրաստում ենք բանակին: Այս պահին միայն Էրեբունի համայնքում է գործում ծրագիրը՝ Երևանի համար, ցանկություն կա բոլոր համայնքներում էլ ունենալ նման ծրագիր: Շատ արձագանքներ կան նաև մարզերի հետ կապված, փորձում ենք ծրագիրը հովանավորների միջոցով ընդլայնել»,- ասաց դպրոցի տնօրենը:
Սամսոն Մուրադյանն ասաց, որ դպրոցում ուսուցանում են մարտարվեստ, հրաձգություն, ֆիզիկական պատրաստականություն և թշնամու լեզուն: