«Սև Նոր տարի կբերեմ գլխներիդ… աշխատեք, բերեք մեր երեխեքին». Արսեն Ղուկասյան

«Այն, որ Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաև մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատի, մարդիկ չեն ուզում աշխատեն, չեն ուզում գործ անեն, չգիտեմ՝ ինչ են ուզում անեն, այս հարցն էլի գցում են հետին պլան»,- այսօր երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:

Նա վրդովված նշեց, որ զոհված զինծառայողների ծնողներից մեկն այսօր դիմել է կառավարություն, որպեսզի վարչապետը ծնողների խմբին ընդունի, քանի որ էլի հարցեր կան քննարկելու, սակայն պատասխանել են, որ վարչապետը չի կարող իրենց ընդունել, քանի որ զբաղված է Նոր տարվա ուղերձով.

«Արա, դուք ընդհանրապես գժվել եք, ձեր ուղեղը զադնի՞ եք դրել, ի՞նչ Նոր տարվա ուղերձ, արա՛, ձեր ուղերձը այս երեխեքի հարցից կարևո՞ր է: Ինչքա՞ն եք դուք ձեզ շարունակելու այսպես պահեք, ձեր նպատակն ի՞նչ է, ի՞նչ եք ուզում արած լինեք, ուզում եք, որ էլ աջ ու ձախ չնայենք: Կհելնեմ, կգամ Երևան, սև Նոր տարի կբերեմ գլխներիդ, արա… Օրական թուրքերը թազա վիդեոներ են գցում, որ երեխեքին կոտորում են, դուք մտածում եք Նոր տարվա մասին, արա դուք վաբշե սրբություն չունե՞ք, արա…»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս