«Հայտնաբերվել է 6 հոգու մարմին, 6-ն էլ ՄՈԲ-ից են». Արսեն Ղուկասյան

Պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ երեկվա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 հոգու մարմին:

«6-ն էլ ՄՈԲ-ից են եղել, 6-ի ինքնությունն էլ արդեն պարզել են: Արդեն շարժվել են Երևան, 6 հոգուն էլ բերում են Հերացի, բոլորն էլ անճանաչելի են, բայց ինքնությունները պարզ է: Այսօրվա խմբերը գնացել են՝ Ջաբրայիլ և Սնախ, 2 խումբ է գնացել և որոնողականները՝ ողջերի գծով, վերջիններս դեռ չեն վերադարձել, կգան՝ կիմանանք…»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Նա անդրադարձավ նաև երեկվա իր հայտարարությանը, որտեղ պնդել էր, որ սկսելու են անզիջում և հետևողական իրավական պայքար բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավաճանել, խաբել են զինվորներին ու տարել են անխուսափելի մահվան: Նշել էր, որ պատրաստվում են քրեական պատասխանատվության ենթարկել թե՛ զինվորականներին, թե՛ քննիչներին, թե՛ իշխանությանը, որը կոծկում է այդ ամենը:

«Արդեն բավականին շատ արձագանքներ կան իրավաբանների կողմից, բայց քանի որ ես Ստեփանակերտում եմ, ուզում են, որ այն ծնողները, որոնք արդեն պատրաստ են սկսել դատական պրոցեսները սպաների վերաբերյալ՝ ամսի 11-ին, ժամը 10:00 գնալ Բաբայանի՝ Քննչականի մոտ…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս