«Բռնեք շի՜շը, շիշը բռնե՜ք». քաղաքացիները Հայկ Սարգսյանին այսկերպ դիմավորեցին ԱԺ-ի մուտքի մոտ

Քաղաքացիները շարունակում են ակցիաներ իրականացնել Ազգային ժողովի մուտքերի մոտ: Քիչ առաջ ԱԺ ժամանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, վերջինիս քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով:

«Բռնեք շի՜շը, շիշը բռնե՜ք»,- ԱԺ մոտ՝ տեսնելով Հայկ Սարգսյանին վանկարկեցին քաղաքացիները։

Ի պատասխան պատգամավորն ասաց. «Շիշը կոխելու եմ…»:

Սարգսյանը ակցիայի մասնակցին դիմելով՝ ասաց. «Կռվի վախտ ո՞ւր էիր, արա»։

Դրան հաջորդեց քաղաքացու հակադարձումը․

«Արան դու ես, այ տղա, հանկարծ չշփոթես»։

Հայկ Սարգսյանն էլ պատասխանեց. «Արան հերդ ա, այ տղա…»:

Նշենք, որ միջադեպի ժամանակ ԱԺ մուտքի մոտ նաև ոստիկանական ուժեր կային:

Հիշեցնենք, որ առավոտյան միջադեպ էր եղել նաև իմքայլական պատգամավորներ  Անդրանիկ Քոչարյանի և Սիսակ Գաբրիելյանի հետ: Քաղաքացիները նրանց ուղղությամբ ձվեր էին նետել, ինչին հաջորդել էր փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ, կան բերման ենթարկվածներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031