«Ինչ վիճակով կբերեն՝ թող բերեն, մենք պատրաստ ենք մեր երեխեքին մահացած էլ ընդունելու». ժամկետային զինծառայողի մայր
«Եկել եմ նախարարից պահանջեմ, որ իր մոտ կանչի իմ երեխու կամբատին, շարայինի պետին, բոլորին, ովքեր, որ այդ 6 տղու գլուխը կերել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքված ժամկետային զինծառայողներից մեկի մայրը:
«Կարմիր շուկայի հիվանդանոցից 19 զինծառայողի տեղափոխել են, որ տանեն առաջին դիրքերը, տեղ չհասած՝ երեխեքի «Կամազ»-ը տրաքացնում են, կեսը վիրավորվում են, մյուսներն անհետ կորել են: Հրամանատարները նստել մեքենաները փախել են, ոչ մի օգնություն ցույց չեն տվել երեխեքին: Նույնիսկ արնաշաղախ երեխեն գետնին՝ աֆիցերին ասել է՝ օգնիր ինձ, նստել է ավտոն ու փախել… Հիմա այդ երեխեն ոչ թե մահացել է, այլ հիվանդանոցում է, ծնողը սպասում է, որ մի քիչ լավանա, ոտքի ելնի… Մենք գիտենք՝ ինչ է եղել, իրենք հողը փորել են, երեխեքին ծածկել, պլաշը քաշել են վրաները, բայց տեղը չեն ասում»,- ասաց զինծառայողի մայրը՝ հավելելով, որ, եթե պաշտպանության նախարարն այսօր հարցը չլուծի, գնալու են դատախազություն:
«Մենք էլ ուժ չունենք պայքարելու, արդեն 70 օր ռոբոտի նման կյանք ենք վարել, էլ ելք չունենք, թող մեր երեխեքին տան մեզ: Ինչի՞ համար են թաղել, թող մեր երեխեքին տան մեզ, 6-ն էլ 15 օրից պետք է տուն գային… Կամավորներ են եղել, ասում են՝ փոսը փորել են, երեխեքին դրել են փոսի մեջ, պլաշը քաշել են վրաները: Եղել-եղել է, պատերազմ է, ես պատրաստ եմ՝ որպես մայր, թող բերեն իմ երեխուն, ինչ վիճակով կբերեն՝ թող բերեն, մենք պատրաստ ենք մեր երեխեքին մահացած էլ ընդունելու, թող բերեն մեր երեխեքին»,- ընդգծեց զինծառայողի մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում