Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, մինչդեռ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային:
Պաշտոնական Մոսկվայից հրավեր ստանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ լռում էր` մասնակցելո՞ւ է հունիսի 24-ին կայանալիք Հաղթանակի շքերթին, թե՞ ոչ, երբ արդեն մի շարք երկրների ղեկավարներ հաստատել էին իրենց մասնակցությունը` Մոլդովա, Հարավային Օսիա, Աբխազիա, Սերբիա և այլն:
«Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերն իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ Պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը, և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։
Երկու շաբաթ առաջ 168.am-ի հետ զրույցում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանն ասել էր, որ արդեն 300 թեստ պատրաստել են և հանձնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին»՝ անկախ փորձարկման համար:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց նրան։
«2020-ի հունիսի 5-ի Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման և հաղթահարման նպատակով ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց և մասնավոր կազմակերպությունների կողմից օժանդակության ստացման նպատակով բացված և գործող պետական բյուջեի եկամտային «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարը գանձապետական հաշվեհամար է, որի մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում լիազոր մարմին՝ Ֆինանսների նախարարությունը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողներին ասաց, որ ներսում իրավական գործընթաց է կատարվում, մանրամասներին չի տիրապետում, և երբ այն մոտենա իր ավարտին, կամ կունենան որոշակի տեղեկություն, կհայտնեն:
Լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից փորձեցին պարզել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԲՀԿ-ն, եթե դատարանը Գագիկ Ծառուկյանին երկամսյա կալանավորման որոշում կայացնի, և ի՞նչ՝ եթե մերժվի միջնորդությունը: Հարցերին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում ցանկացած սցենարի պատրաստ են: Ի դեպ, նա վստահեցրեց, որ Ծառուկյանը մասնակցելու է դատական նիստին:
«Անտրամաբանական վարքագիծ է սա, և այդ վարքագիծը հիմնականում չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր և մանկական երազանքներն իրականացնել՝ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով: Անբացատրելի և անտրամաբանական էր, երբ տիտղոսակիր ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ, ով ՀՀ-ն ներկայացրել է պատվով, ինչ-որ ձևական բանի համար ձեռքերը ոլորեցին և պառկեցրին ասֆալտին: Սա տիրակալի ձգտման դրսևորում է: Եթե հասարակությունը չմիավորվի՝ բացառելու սահմանափակելու, պատժելու այս գործողությունները, մենք շուտով կունենանք մի իրավիճակ, երբ անգամ տան մեջ ընտանիքիդ անդամի հետ խոսելը կամ ընկերոջդ հետ հարցի քննարկումը կդատապարտվի ամենախիստ ձևով: Սա տանում է հասարակության իրավունքների ոչնչացման»,- նշեց Մինասյանը:
«Չորրորդ ամիսն է՝ արտակարգ դրության մեջ ենք, բայց կարանտին չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ, երբ կա արտակարգ դրություն, բայց չկա կարանտին, դա միայն քաղաքական նպատակներ է հետապնդում, որ համակարգի դեմ քաղաքական ելույթներ չլինեն:
Երկիրը խորը ճգնաժամի մեջ է՝ հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, ներքաղաքական և արտաքին քաղաքական: «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ընթացքում պնդեց այդ կառույցի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Ոստիկաններն ուրախ էին այդ փաստից, որ գիշերը ոչինչ չի սպասվում:
«Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ: Ով դիվիդենտ է հավաքում, ով իր շահի մասին է մտածում, ուրեմն նա դավաճան է: Ինչ ասել եմ, իրական իմ ասածների տերն եմ: Ուրիշ բան չունեմ ասելու»,-ընդգծեց նա:
ԱԺ–ում ավարտվեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քվեարկությունը։ Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 0։
ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավական հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ առաջիկայում կկազմակերպվի փաստաբանների ասուլիսը, որպեսզի լրագրողները ստանան իրենց հուզող իրավական հարցերի պատասխանները:
«Սա ապացուցում է մեր այն թեզը, որ մենք հնչեցրել էինք՝ սա քաղաքական հետապնդում է, արդարության ոչ մի նշույլ չունի: Իշխանությունը փաստացի հակահեղափոխություն է անում: Ընդ որում, խաղացնում են մարդկանց ամենազգայուն լարերը՝ փորձելով արդարացնել իրենց ապօրինի քայլերը: Բայց դրա հետ մեկտեղ, կարծում եմ, որ իրենք իրենց ձեռքով մեկնարկը տվեցին բավականին լուրջ պրոցեսների, որոնք ընթանում էին, բայց հիմա ավելի կոշտ ֆորմատով կընթանան»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ ԲՀԿ-ն չի հանձնվելու, չի լռելու և իր պայքարը տասնապատիկ ուժեղ է շարունակելու:
ԱԱԾ վարչական շենքի դիմաց այս պահին Ծառուկյանի աջակիցներից չկան, փոխարենը՝ ոստիկանական մեծաթիվ ուժեր կան տեղակայված և ժամանակ առ ժամանակ բարձրախոսով հաղորդվում է, որ արտակարգ դրության պայմաններում հավաքը, դրան գործակցելն արգելվում է, և որ դրա մասնակիցները կհեռացվեն տարածքից։
«Սա հավաք չէ, սա ՀՀ քաղաքացիների աջակցությունն է պարոն Ծառուկյանին: Ինքնաբուխ է այս հավաքը, քանի որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին՝՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու մասին: Եվ քանի որ ԱԺ նիստն այսօր պետք է տեղի ունենար, առավոտյան ես և բազմաթիվ ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք աջակցում են Գագիկ Ծառուկյանին, եկել են ԱԺ դիմաց՝ տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում և ինչպես պիտի այս ամենն ավարտվի»,-նշեց նա՝ պնդելով, որ ոստիկանների բազմությունը հիշեցնում է՝ դարձյալ այլ Հայաստանում ենք արթնացել:
«Կատարվում են զանգվածային գործողություններ: Կարծում եմ, որ նույնիսկ ունեն բերման ենթարկած մարդկանց»,- նշել է նա՝ հավելելով, որ խուզարկություն է իրականացվում նաև Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում:
168.am-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից հայտնեցին, որ 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ռեադմիսիոն 324 հայց՝ 577 անձի վերաբերյալ, դրական պատասխան է ստացվել 76.81 տոկոսի մասով: Ընդ որում, ստացված 324 հայցից 307-ը ԵՄ երկրներից է՝ 554 անձի վերաբերյալ, 17-ը ՌԴ-ից՝ 23 անձի վերաբերյալ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կոմիտաս Մուրադյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Այսօր քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում:
168.am-ը դեռևս անցած տարվանից մի քանի անգամ գրել է, որ Միգրացիոն ծառայությունում ձևավորվել է վերադարձի և վերաինտեգրման բաժին, որը պետք է այս ոլորտում քաղաքականության մշակման գործառույթներ ունենա: Ավելին, մշակել են հրատապ օժանդակության ծրագիր, որի շրջանակում, օրինակ, հարկադիր վերադարձածի 6 ամսվա բնակվարձն են փոխհատուցելու:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ համավարակի համատեքստում ժողովուրդը լուրջ չի վերաբերվում պետական ինստիտուտներին, Գևորգ Մելքոնյանը շեշտեց, որ պետական ինստիտուտների աշխատանքն է հանգեցրել նման անլուրջ մոտեցման:
«Եթե այս հարցը բերվի քաղաքական օրակարգ, բնականաբար, դրանից կբխեն նաև սրա իրավական հետևանքները, ինչը կարող է առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունների ուղղակի և առանցքային մասնակցությամբ տեղի ունենալ: Ես սա երկու ձևով եմ տեսնում. առաջին՝ դա այն է, որ մեր հանրային դիսկուրսում Շահումյանի, դրա ողբերգության, պահանջատիրության թեման պիտի զարգացնել, կազմակերպել շատ քննարկումներ, խնդրի ճանաչողության իմաստով դրանց ծավալները պիտի մեծանան, երկրորդ՝ ԱԳՆ-ն մեծ առաքելություն ունի, որովհետև, ըստ էության, ունենք մի ամբողջ ժողովրդի բոլոր հնարավոր և կարևոր իրավունքների ոտնահարում, որի մասին ընդհանրապես չի խոսվում:
168.am-ն արդեն գրել էր, որ մոտ մեկ ամսից ՀՀ-ում կբացվի «Կալաշնիկովի» գործարանը: Ավելի կոնկրետ՝ սկզբից լինելու է AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից, հիմնականում՝ նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103: Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:
Զինծառայողները նախ ներկայացնում էին մեկ զորամաս, որը դասական բանակային զորամաս չէ, երկրորդ՝ անզեն էին, երրորդ՝ ագրեսիվ չէին: Այսինքն՝ իրենց քաղաքական դիրքորոշումը, ըստ էության, հայտնեցին պասիվ: Գուցե ավելի ակտիվ էին, քան մարտի 1-ին, բայց միևնույն է՝ դա չեմ համարում լիարժեք խառնվել: Այս համատեքստում կարելի է հիշել 1996-ի ընտրությունները, Վազգեն Սարգսյանի կողմից քաղաք զորք մտցնելը, բայց այս դեպքում իրավիճակը նման էր 2008-ի վիճակին, որովհետև զուտ իր ներկայությամբ զսպեց կողմերին:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ փորձելով պարզել հետևյալ հարցերը. առաջին՝ միջին հաշվարկներով որքա՞ն գումար է ծախսվում հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի բուժման համար, երկրորդ՝ համաճարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում որքա՞ն գումար է ծախսվել պետական միջոցներից կամ նախարարության բյուջեից, և որքա՞ն՝ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված հիմնադրամից:
«Դա մի կառույց է, որտեղ պիտի աշխատեն մարդիկ, որոնք պաշտոնի հասել են քրտնաջան աշխատանքի արդյունքում, ինչ-որ ճանապարհ են անցել: Այս կառույցում չի կարող «օդից մարդ ընկնել», և այն էլ՝ ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: Ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում, գուցե շատ լավ մարդ է, խելացի, բայց այս կառույցում, կրկնում եմ, ղեկավար պաշտոնում «օդից մարդ ընկնել» չի կարող, այլ պետք է լինի դրա մեջ թրծված և համապատասխան ճանապարհ անցած մեկը, որը գիտի՝ ինչ է գաղտնիքը, ազգային անվտանգությունը, երկրի շահը»,- ընդգծեց մեր զրուցակիցը: