Ես այդ բացահայտումը դրական ընթացք եմ համարում։ Դրան նպաստել է նաև ՌԱԿ-ի աշխատանքը, քանի որ դրա մասին առաջին անգամ բարձրաձայնեցի ես: Կարծում եմ, որ կլինեն նաև նման այլ բացահայտումներ, քանի որ նախկինում նման գործերի համար տրվել էին կանխավճարներ և դրանցից մի մասը պետք էր վաղուց վերջացրած լինեին, որը չի կատարվել։ Նաև կան հարցեր գին-արդյունք-հետագա կիրառում շղթայում։
«Ապշած եմ: Սիրելի ժողովուրդ, ի՞նչ է, հացի գինը 50 դրամով պիտի թանկանա, որ բազմապատկվի՞ մեր ձայնը: Մենք հայրենիք ենք կորցրել: Արթնացե՛ք թմբիրից: Եվ շարունակում ենք այդ հայրենիքը կորցնել: Ցավալին սա է: Այսօր երկրում բացարձակ անիշխանություն է: Երկիրն այսօր անտեր է: Այսօր վարչապետը միայն ու միայն զբաղված է սեփական աթոռն ամեն գնով պահելով: Բայց ժամանակ չունի սահմաններով, բանակով զբաղվելու, բանակը համալրելու, որ հայ ժողովուրդը պաշտպանվի»,- նշեց Տոնոյանը:
ՀՀ քաղաքացիները ցույց էին տալիս դեղին քարտ՝ զգուշացնելով, որ նրանք մոտենում են կարմիր գծերին: ԱԺ-ի մոտ ընթացող հանրահավաք ի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանում են դավաճանին, կրկնակի դավաճան են: ԱԺ-ի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ինքն ԱԺ կարող է գալ միայն մեկ նպատակով՝ գա և կարդա իր հրաժարականի տեքստը: Ուրիշ գալիս է՝ ի՞նչ անի, գալիս է՝ էլի խաբի՞ ժողովրդին, սուտ ասի գնա տո՞ւն»,- շարունակեց դեպի ԱԺ շարժվող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով, որ քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, որոնք կունենան համապատասխան գիտակցում, կհասկանան իրենց պատասխանատվության չափը, չեն դառնա Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը և կմիանան ժողովրդին:
1988-ից սկսած ես չեմ հիշում որևէ դեպք, որ հոգևոր առաջնորդները միաժամանակ օրվա ղեկավարին անվստահություն հայտնեն և պահանջեն հրաժարական: Այստեղ կա հոգևոր կոնսենսուս, նրանք կատարում են իրենց միսիան և հանդես են գալիս կոնկրետ հայտարարությամբ: Չեմ բացառում, որ կսկսվեն տարբեր շահարկումներ՝ քաղաքական, անձնավորված, սև փիառ: Մենք այս 2.5 տարվա ընթացքում տեսել ենք իշխանական որոշ թևերի, ճյուղերի վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, որը ոչ միշտ է, մեղմ ասած, բարեկամական եղել:
Անհրաժեշտ է խորը ուսումնասիրություններ իրականացնել՝ ինչպես ռազմական գործողությունների ընթացքի, դրանում կողմերի գործադրած միջոցների, այնպես էլ՝ բացթողումների, թերացումների մասով։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես պետք է վերակառուցել զինված ուժերը, որ հնարավորություն ունենանք դիմակայելու Հայաստանի և Արցախի առաջ ծառացած առկա սպառնալիքներին։
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ ԱԺ-ն ընդունել է ուղերձ ռազմագերիների վերաբերյալ, սակայն հարկ է համարում տեղեկացնել, որ քննարկումը նախաձեռնվել էր երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որը «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը փորձել է տապալել:
ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի սկզբում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախազգուշացրեց՝ չի անդրադառնալու պատերազմին, դրա պատճառներին և մեղավորներին:
Բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև ԱԱԾ-ի դիմաց: Եվ հաշվի առնելով փաստը, որ Արցախի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո առաջին բանը, ինչի համար Փաշինյանը, այսպես ասած, դարդ էր արել, օծանելիքն ու ժամացույցն էին, քաղաքացիներն օծանելիք և ժամացույց են բերել ԱԱԾ-ի դիմաց:
«Նիկոլ Փաշինյանն ականջալուր չեղավ քաղաքական ուժերի և հանրության կոչին և ինքնակամ հրաժարական չտվեց մինչև ժամը 12:00-ն: Նա այլևս քաղաքական դիակ է, սպառված, և ժամ առաջ պետք է հրաժարական տա: Հայաստանը չի հանդուրժելու պարտված, թուրքի առջև «կզած» ղեկավար»,- նշեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են համայնքների ղեկավարներ, ավագանիներ, ավելին, վարչապետի հրաժարականն է պահանջել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է` դեկտեմբերի 10-ին Բաքվում կանցկացվի զորահանդես` «Հաղթանակ հայրենական պատերազմում» կարգախոսի ներքո:
Կան կարգին մտավորականներ, որոնց խոսքը, իհարկե, տեղ չի հասնում: Լիքը տենց տղերք կան, իսկ սրանք արտիստ են: Նախորդ դարում Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ Կոլչակն էր ասել՝ արտիստներին, կառապաններին, մարմնավաճառներին ձեռք մի տվեք, որովհետև իրենք բոլոր իշխանություններին ծառայում են: Երևի կա հասարակության մի հատված, որն իրականում սպասում է այդ մտավորականների խոսքին, բայց իրական մտավորականները չեն երևում, իրենք լուսանցքում են, որովհետև երբ անհրաժեշտ բաներ են ասում, դա սբռոդի քիմքին հաճելի չէ: Ի
«Mediaport» տելեգրամյան ալիքը գրել էր, թե լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար, և որ գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։
Արարատի մարզի մի շարք համայնքապետեր միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Ոչ ոք ինձնից չի ուզել այդ կադրերը, բայց դրանք այս պահին յութուբում են, և բոլորը տեսնում են: Այդ ամբողջ փախնող զորքին մարդիկ տեսնում են, գիտեն: Այդ նկարահանումը կատարվել է մեր կողմից: Ֆիզուլիում են եղել դեպքերը, երբ «Սիսական» գնդի հրամանատար կոչեցյալը՝ Վազգեն Հակոբյանը, փախել է զորքի առջևից, և ամբողջ զորքը: Յութուբում հստակ երևում է, հարցնում ենք՝ բա ո՞ւր է ձեր հրամանատարը, զորքն ասում է՝ առջևից ինքն է գնում: Այսինքն, փախնող հրամանատարն ինքն է, և նման հրամանատարին նշանակում են պաշտոնի:
«Ես, լինելով երեք պատերազմի մասնակից, իմ տեսակով ասպետ եմ և Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իր համախոհներով գործ կարել ինձ վրա, դա չի ստացվելու»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Պատերազմը սկսվեց նաև այն պատճառով, որ մեր պետության ղեկավար կոչեցյալը, չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական: Ինչ վերաբերում է պարտությանը, կասեմ հետևյալը. երբ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր ունակ չէին պատերազմ վարելու, չգիտեին՝ ինչ է պատերազմը, կամ աճել էին ինչ-որ շտաբներում, տաքուկ անկյուններում, բարձր զինվորական կոչումներ էին ստացել և նշանակվել հավասարազոր պաշտոնների, բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին: Երբ սկսում է հերոսների կոչում շնորհել մարդկանց, որոնք ոչինչ չէին կատարել»,- նշեց նա՝ շեշտելով, որ պետություն գոյություն ունի, կա չկայացած իշխանություն:
168 am-ն ահազանգեր է ստացել, որ դեռ հարցականի տակ է՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Բազմավան գյուղերը հայկական կողմի՞ն են մնալու, թե՞ ոչ, թեպետ Շուռնուխի գյուղապետն արդեն հավաքել է իրերը, շարքային գյուղացիների շրջանում ևս նման միտում նկատվում է՝ առկա անորոշության պատճառով:
«Սամվել Բաբայանն իր հայտնի հայտարարությամբ փորձեց խուսափել ստանձնած քաղաքական պատասխանատվությունից: Մինչդեռ նա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, Արցախի նախագահի կողքին: Սակայն, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»,- շեշտեց Պողոսյանը:
«Ստեփանակերտը մտնում է Ադրբեջանի արդարադատության նախարարության ենթակայությամբ ստեղծված Ղարաբաղի տարածաշրջանային արդարադատության վարչության յուրիսդիկցիայի մեջ»:
«Սիսական» ջոկատի կամավորական, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մեր տեղեկություններով, մասնավորապես, քննարկվել են պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանի, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին ղեկավար Մարտին Կարապետյանի թեկնածությունները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է «Սասնա ծռեր 1» գործով դատական նիստը՝ տևական դադարից հետո։
Այսօր Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ բողոքի ակցիա են իրականացրել անհետ կորած զինծառայողների հարազատները։
Ամեն ինչ այդտեղից սկսվեց, եթե նախարարության գործունեության մեջ հատուկ արդյունավետություն չէին տեսնում, կարող էին այն բարելավել, բայց ոչ թե փակեին նախարարությունը: Ահա այստեղ ի հայտ եկավ իրենց վարած հատուկ քաղաքականությունը, և, ի վերջո, ՀՀ վարչապետն իր դիկտատորական սիստեմով հանձնակատար նշանակեց, որը միայն իրեն հաշվետու լինի: Իսկ ով է այդ հանձնակատարը, իրենից ինչ է ներկայացնում, ինչ է անում Սփյուռքի համար և Սփյուռքում: Փաստը ցույց տվեց, որ 2.5 տարվա մեջ ինքը որևէ տեղում չընդունվեց: Այսինքն, Զարեհ Սինանյանը որոշ անհատների կողմից միայն ընդունվեց, բայց Սփյուռքի հիմնական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները, ազդեցիկ միությունները ոչ մի հարաբերություն չունեցան այս մարդու հետ, ոչ մի կապ չստեղծվեց:
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը չի զբաղվում այդ հարցով: 168.am-ի հետ զրույցում ասաց վարչության պետ Նորայր Յոլչյանը՝ անդրադառնալով Արցախում ծառայություն իրականացնող զինվորների համար վրանային զորանոցների, քնապարկերի խնդրի լուծմանը:
«Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան, սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության համար: Ու դեռ հարց է՝ կհասցնի՞ արդյոք մեր սուպերնախարարը Ազգային ժողովի պատգամավոր դառնալ, կհասցնե՞ն արդյոք քննարկել նրա մեղավորության հարցը, կհասցնի՞ Վազգեն Սարգսյանը արտասանել իր բաժին «ղալաթ եմ արելը»: Սրանք հարցեր են, իսկ «Հայլուրը» վրեժ է ուզելու, արյուն: Թշվառ ու անտեր հայրենիքում, իհարկե, հեշտ է սուպերնախարար լինելը: Բայց թշվառ ու անտեր հայրենիքին երբեմն պետք են սուպերնախարարներ: Այնպիսիք, որ «ղալաթ եմ արելը» արտասանում են ոչ թե որպես խոստովանություն, այլ որպես վճիռ»:
«Օրվա ղեկավարությունն ինձ հետ ազնիվ չի, ես չգիտեմ՝ որտեղ է սկսվում և ավարտվում իմ սահմանը: Ես չեմ հասկանում՝ Արցախում լինելո՞ւ է ՊԲ, թե՞ ոչ, որովհետև համաձայնագրի տեքստում ասվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ն Արցախից հայկական ուժերը դուրս պիտի գան, իսկ Արցախի ՊԲ-ն փաստացի համարվում է ՀՀ ԶՈՒ մի ստորաբաժանում: Ես չգիտեմ՝ ի՞նչ պիտի պահեմ, ես չգիտեմ՝ հետագայում զորակոչվողի խնդիրը ո՞րն է լինելու»:
Ըստ պայմանավորվածության, նոյեմբերի 25-ին ՀՀ զինված ուժերը և տեղի ազգաբնակչությունը պետք է ամբողջովին դուրս եկած լինեին Քարվաճառի շրջանից, ինչը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարության դրույթների համաձայն իրականացվել է: