«Տպավորություն է ստեղծվում, որ բանակը Սյունիքի հատվածում, այսպես ասած, ձեռքերը լվացել է». Վիտալի Մանգասարյան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել:

«Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ասում է , որ «ձեռք բերված պայմանավորվածությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ թույլ են տալիս ասել, որ այդ հատվածներն ապահովված են ավելի լավ»։ Այստեղ կուզենայի հարցնել նախարարին՝ ավելի լավ ո՞ր ժամանակահատվածի հետ, ե՞րբ է սրանից ավելի վատ եղել Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եթե տիրապետում է իրավիճակին, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելուց հետո մարդիկ գերի են ընկնում, Հադրութի շրջանում գյուղեր են հանձնվում, և այլն: Ի՞նչ առարկայական հիմքեր կան ռազմական գերատեսչության ղեկավարի այդչափ մեծ լավատեսության համար: Տպավորություն է ստեղծվում, որ բանակը Սյունիքի հատվածում, այսպես ասած, ձեռքերը լվացել է, և ստեղծված իրավիճակում խնդիրներ առաջանալու պարագայում սլաքներն ուղղվում է դեպի ԱԱԾ սահմանապահ զորքեր, որի նորաստեղծ թեժ գծի գոյության մասին ընդգծեց Պաշտպանության նախարարը երեկվա հարցազրույցում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031