Այսօր Խորհրդարանը 19 կողմ, 89 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները համարել քաղաքական և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը՝ նշելով, որ դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արարատի մարզ մեկնած Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, պատասխանելով իր աղմկահարույց նախագծի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասաց, որ այս առիթն օգտագործելով՝ ցանկանում է դիմել հայրենակիցներին:
Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում Ռանչպար գյուղի նորակառույց մանկապարտեզի շենքում շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շինարարությունն իրականացրած ռւսաստանաբնակ հայ գործարարից հետաքրքրվեց, թե որքա՞ն է այս նախագծի արժեքը, և ստացավ պատասխան՝ 340.000 դոլար:
«Երբ ես 2019թ. մարտի 16-ին եկել էի Ռանչպար գյուղ, գյուղի ժողովուրդը բարձրացրեց մանկապարտեզի հարցը: Մենք մտածում էինք, թե ոնց լուծենք այդ հարցը, և այդ ընթացքում այնպես զուգադիպեց, որ մեր հայրենակիցը՝ Մամիկոն Կարապետյանը, հանդիպում խնդրեց, և այդ հանդիպման ընթացքում պարզվեց, որ ինքը մոդուլային կառույցների գործարան ունի Ռուսաստանում, և Հայաստանում պատրաստ է համապատասխան նախագծեր իրականացնել, ու ասաց, որ իր կողմից պատրաստ է նվեր անել, որպեսզի վիզուալ տեսանելի լինի նախագիծը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքն առաջարկեց այդ խնդիրը լուծել Ռանչպարում: Սեպտեմբերի 16-ից սկսված նախագիծն ավարտվել է դեկտեմբերի 1-ին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ Արարատի մարզ: Այս պահին նա Սիս գյուղում է, եկել է տեսնելու ասֆալտապատ ճանապարհը, ինչն ավելի վաղ խոստացել էր Սիս գյուղի երեխաներին:
Երևանի Օղակաձև այգում ռուս դիվանագետ, գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով Շահեն Հարությունյանը ոստիկանության հրավերով՝ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ի պատասխան մեր հարցի՝ ժամեր անց ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Թափանցիկությունը ենթադրում է, որ հասարակությունը պետք է տեղյակ լիներ, թե որ նախարարներն են արդյունավետ կառավարել իրենց միջոցները, և արդյո՞ք խնայողությունները եղել են ի հաշիվ նպատակների թերակատարման: Հակառակ դեպքում ստացվում է, որ գործ չանելով՝ կարելի է գումար տնտեսել և պարգևատրում ստանալ»: