Դատավոր Արսեն Նիկողոսյանը եղել է ԲԴԽ-ում

Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն արդեն եղել է Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), զրուցել ԲԴԽ անդամների հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս էր դատավորի տրամադրությունը, ԲԴԽ անդամն ասաց՝ նորմալ:

«Լսեցինք, քննարկեցինք։ Մի քիչ հետո հուսով եմ տեղեկատվությունը կլինի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Նիկողոսյանը, ով երեկ փոխել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ սահմանելով 2 միլիարդ դրամի գրավ, աննախադեպ հարձակման էր ենթարկվել իշխանական համակիրների, ֆեյք օգտատերերի ու Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կողմնակիցների կողմից, ով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր դատավորի և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի մանկահասակ որդու նկարը:

Հասարակության լայն զանգվածները սուր քննադատության ենթարկեցին այս երևույթը: Խնդրին անդրադարձավ նաև ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հայտարարությամբ դատապարտելով նման գործելաոճը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930