Բաժիններ՝

Շենգավիթի թաղապետի կողմից թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով կա հաղորդում. Ոստիկանությունը հաստատում է

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում, Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։

168.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ ոստիկանությունում կա համապատասխան հաղորդում, նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս