Բաժիններ՝

Երևանում փակված փողոցները բացվել են

168.am-ի լրագրողները փորձել են պարզել, թե քաղաքի ո՞ր հատվածներում են փողոցներ փակվել:

Մեր ֆոտոխցիկը հետևյալ պատկերներն է արձանագրել:

Հատուկ տարհանման ծառայության մեքենան եկել է Թբիլիսյան խճուղում կայանված «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող բեռնափոխադրման մեքենան տանելու, որի դռները փակ են, իսկ վարորդը տեղում չէ:

Մենք տեղեկություններ էինք նաև ստացել, որ այս ճանապարհը փակ է, բայց տեղում ոստիկանները պնդեցին, թե փակ ճանապարհ չի եղել: Տեղում ներկա մի քանի անձինք ևս ասացին, որ իրենք էլ են տեղեկություն ունեցել, որ փողոցը փակ է, եկել են ու տեսել, որ նման բան չկա:

Բաց է նաև «Դալմա մոլին» հարակից Աթենքի փողոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս