Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ընդմիջումից հետո շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:

1.5 ժամ առաջ հայտարարված ընդմիջումից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը ընտանեկան խնդիրներով պայմանավորված, ստիպված  է եղել մեկնել Գավառ:

Խորհուրդը մեկնեց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ շարունակե՞լ արդյոք նիստը առանց Չիչոյանի:

Մինչ այդ Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդել էր հետաձգել նիստը՝ Սերգեյ Չիչոյանի ներկայությունն ապահովելու համար:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը. խորհրդի նիստը հայտարարվեց փակված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930