
Ոստիկանությունում լրագրողների հետ միջադեպի փաստով ծառայողական քննություն է սկսվել

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ երեկ ԱԱԾ-ի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել:
Այս մասին 168.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ իրենց մասնագիտական գործունեությունն իրականցնող լրագրողների աշխատանքի՝ ոստիկանների կողմից խոչընդոտման հերթական դեպքին ականատես եղանք, որի ընթացքում լրագրողների շրջանում նաև տուժողներ եղան: