Դաժան իրողություն է, բայց փաստ՝ այն, որ Հայաստանը տարբեր պատճառներով չխուսափեց կորոնավիրուս կոչված վարակի` երկիր ներթափանցումից, և արդեն ունենք շուրջ երեք տասնյակի հասնող կորոնավիրուսի հաստատված դեպքեր, հիմնական շրջանակը` հանրահայտ Էջմիածնի նշանդրեքից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան: Այցի շրջանակում նա հանդիպումներ էր ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Փաշինյանը հանդիպել էր նաև Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ժամեր առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Ոստիկանության Արաբկիրի բաժնում իր պաշտպանյալին դաժանորեն ծեծելու մասին: Նա մասնավորապես գրել էր. «Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված, քիչ անց լայվով կներկայացնեմ կատարվածը»:
Ես ցանկացած պահի սպասում եմ նման բանի: Բայց ես մշտապես դուրս եմ գալիս, քայլում եմ, ճիշտ է, աշխատում եմ հասարակական վայրեր շատ չգնալ և միշտ էլ այդպես եմ արել, բայց այս պահի դրությամբ մարդիկ միայն դրական արձագանքներ են տալիս: Ես չեմ կարող ասել, որ բոլորը 100 տոկոսով ինձ աջակցում են: Ես զգում եմ, որ ինձ ճանաչում են, բայց համենայն դեպս մինչ այս պահը որևէ բացասական արտահայտություն կամ դրսևորում չի եղել:
«Փասինֆո»-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
168.am-ի տեղեկություններով` Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տունը, Սպորտբազան, Գրողների միության հանգստյան տունը Առողջապահության նախարարությունն այսօր վերցրել է իր տնօրինման տակ:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով քաղաքացիներին մեկուսացնելու հարցին՝ ասաց, որ բազմիցս նշել է՝ Հայաստան ժամանող բոլոր զոնաներից հնարավոր չէ մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ որևէ այլ երկրում:
Երեկ համացանցում հրապարակվեց մի տեսանյութ, որում իրենց հեղափոխության պահապաններ կոչած անձինք, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում էին վերջինիս ներողություն խնդրել։
«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում։ Այս նյութն իր մամուլի տեսության բաժնում տեղադրել էր նաև aravot.am-ը:
Մեկ վայրկյան: Եկեք տարբերակենք: Դա պետական ռեսուրսի՝ հանրաքվեի քարոզչությանը ծառայեցնել չի, որովհետև այն փաստը, որ վարչապետը քարոզչության եկավ ուղղաթիռով, դրա լույսի ներքո դժվար թե ինչ-որ մեկը քվեարկի «Այո»-ի կամ «Ոչ»-ի օգտին: Եկեք հստակեցնենք: Եթե վարչապետը ուղղաթիռի վրա «Այո»-ի լոզունգ կպցներ և այդպես պտտվեր Հայաստանի վրայով, և մարդիկ էլ տեսնեին ուղղաթիռի վրայի «Այո»-ի լոզունգը, ու այդպես քարոզչություն կատարվեր, դա, իհարկե, խախտում կլիներ:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Հոմեյնին չեղարկել է մարտի 20-ի՝ իրանական Մաշադ քաղաքում իր ամանորյա ուղերձը երկրում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկացնում է reuters.com-ը:
Երեկ երևանյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրաքվեի քարոզարշավը հիշվեց ընդամենը մի միջադեպով, երբ երիտասարդ ուղևորուհին պատռեց ու վարչապետի վրա շպրտեց նրա տված բուկլետը:
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ Վերաքննիչ բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի նկատմամբ նախաքննական մարմինը ինքնաբացարկի միջնորդությամբ է հանդես եկել:
«Պատգամավոր Իգիթյանը, իհարկե, ստում է ՀՀՇ-ականին բնորոշ համառությամբ՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրելով գոյություն չունեցող գումարներ և ծախսեր»,- ասաց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:
Ավարտվեցին մեծ ճանաչում գտած «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները, և շուտով ֆիլմը կհանձնվի հանդիսատեսի դատին ու հասանելի կլինի կինոթատրոններում:
Շատ անհարմար իրավիճակում են հայտնվել ներկա իշխանությունները և նաև գործը քննող դատավորը: 300.1 հոդվածով են մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն ու մնացած ամբաստանյալները: Այդ հոդվածն ընդունվել է 2009թ. և չի կարող կիրառվել 2008 թ. իրադարձությունների համար: Հենց այդ նույն հիմքով այդ նույն դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցրեց 7-ի գործով՝ Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան և այլք:
Այսօր հայտնի դարձավ, որ փաստաբան Արամ Օրբելյանը դիմել է դատարան՝ իր հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածման հետևանքով հասցված վնասի հատուցման հայցով:
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ֆեյսբուքյան օգտատեր Սաբեթ Հովհաննիսյանի գրառման հետքերով սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի կողմի համակարգող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դիմել էր իրավապահ մարմիններին՝ անհապաղ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:
«Հատկապես Արցախում անչափ կարևոր է փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտի պահպանումը և ցանկացած ապօրինի գործողություն պետք է խստորեն դատապարտվի և ստանա համապատասխան արձագանք: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին ժամ առաջ պատասխանատվության ենթարկել օրինախախտում կատարած անձանց»,- մասնավորապես գրել էր նա:
Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին:
«Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։
«Մարտի 1-ի գործի հետհեղափոխական մարտահրավերները» տեղեկատվական կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերն անարդարացիորեն հենց առաջին օրից փորձեցին կապել իրենց հետ, տարիներ շարունակ հենց այդ գիծը տարան, և այսօրվա կազմակերպված միջոցառումը հենց նպատակ ուներ ցույց տալ, թե ինչ մանիպուլյացիաներով, ստերով, կեղծիքներով փորձեցին դա իրենց հետ կապել:
Ոչ, ես այդպիսի կոչ չեմ արել, Դուք երևի սխալ եք կարդացել: Երկրորդը, այն բանի վերաբերյալ, որ սահմանադրական մարմինը արտահայտություններ է թույլ տալիս, Դուք վստահաբար նկատի ունեք ՍԴ այն արտահայտությունները, որ ուղղված էին մյուս սահմանադրական մարմնին՝ Վճռաբեկ դատարանի՞ն, որտեղ ասվում էր, որ Վճռաբեկ դատարանը կամայականություն է թույլ տալիս և իրավունքների վերազանցո՞ւմ:
«ՍԴ դատավորները այն գիտակցումը, քաղաքական հոտառությունը չունեցան, թե երկրում ինչ է փոխվել, և մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով»,- այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացնում Շենգավիթի թաղապետարանում: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերահսկողության վարչության հետաքրքրությունը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունը հարուցել է պարգևավճարների հետ կապված ինչ-որ անհասկանալի պատմությամբ պայմանավորված:
Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք և շատ ակտիվորեն ենք աշխատում: Առաջին հերթին՝ մենք փորձում ենք Հայաստանում ներդնել էլեկտրոնային արդարադատության համակարգը: Օրինակ, հիմա դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը պարզեցված վարույթով քննվող գործեր են: Դրանք բռնագանձման գործեր են, և հիմնականում վեճ չկա այդտեղ: Մենք փորձում ենք այնպես անել, որ որոնք դատավորից ահագին մեծ ժամանակ ու ռեսուրս են խլում, քննվեն էլեկտրոնային եղանակով: Մոտակա օրերին մենք կսկսենք այդ համակարգի թեստավորումը:
Ինչպես հայտնի է, 168.am-ը հրապարակումների շարք է ներկայացնում դասական ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ վեր հանելով ոլորտային խնդիրները, աշխատանքային բարդությունները՝ հատկապես կապված ՀՀ օդային տարածք լոուքոսթ ավիաընկերությունների մուտքի հետ: Այս անգամ ներկայացնում ենք տուրօպերատորների կարծիքը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում զբոսաշրջային շուկայում:
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում https://168.am/2020/02/25/1262546.html Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար: