Բաժիններ՝

«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով». Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի՝ աշխատանքից ազատման մասին

«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»,-այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին:

Նա չժխտեց, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է:

«Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաջայն հեռանա: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»,-ասաց Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս