Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում

ՀՀ ԱՆ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, որտեղ վերջինս նշվում է որպես «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրենի ժ/պ:

Հիշեցնենք, որ 168.am-ը դեռևս օգոստոսի 3-ին էր գրել այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին, ու նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։

Փաստորեն, չնայած կլինիկայի անձնակազմի, հասարակական տարբեր շերտերի՝ ԱՆ նախարարի հետ անհամաձայնություն ունեցող Մհեր Դավիյանցի պաշտոնանկության նկատմամբ բացասական վերաբերմունքին, հերթական սորոսականը կզբաղեցնի մեր օրերում շատ կարևոր նշանակություն ունեցող հիվանդանոցի ղեկավարի աթոռը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31