Վլադիմիր Գասպարյանը ձերբակալված չէ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախօրեին աղմուկ բարձրացրած գործողությունների մասով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենքսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:  Գասպարյանը ձերբակալված չէ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հանցակազմն առնչվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն:

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը հայտարարություն էր տարածել, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է իր վարած տրանսպորտային միջոցը քշել լրագրողների վրա:

Հետագայում պարզվեց, որ նշյալ տրանսպորտային միջոցը կվադրոցիկլ էր, իսկ նախկին ոստիկանապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ լրատվամիջոցը խախտել է Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ նրա անձնական տարածքում նկարահանումներ կատարելով դրոնի օգնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս