«Այդ մեկը պարոն Փաշինյանն է…». Լուսինե Սահակյան
«Մենք դիմել էինք, որպեսզի ստանայինք նյութերը, մեզ պատասխան է եկել, որ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրելու մեզ, սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով»,- այսօր առավոտյան ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունների մասով հարուցված քրեական գործին ու դրանում Արթուր Վանեցյանի ներգրավվածությանը:
Լուսինե Սահակյանը նշեց, որ նայելով մասնակիցների ցանկին, շատ հետաքրքիր է՝ ով է եղել այն անձը, ով այդ հայտարարության հիմքով հնարավոր մեղադրյալ պետք է լիներ, որովհետև Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել:
«Այսինքն՝ բացառման սկզբունքով այս երկրում մեկ պաշտոնյա է մնում, որին կարող էր հնարավոր մեղադրանք առաջադրվել: Պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է Հատուկ քննչական ծառայություն, թե՞ չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: