Քիչ առաջ պաշտպանը տեղեկացրեց, որ գրավի միջնորդությունը մերժվել է։
Ենթադրաբար Գագիկ Ջհանգիրյանը կփորձի ցուցումներ տալ այն մասին, թե ինչ անել ժողովի գումարումը վիժեցնելու համար, որպեսզի այն չկայանա: Ըստ ամենայնի ԲԴԽ-ի համար բոլորովին ձեռնտու չէ, որ այն կայանա:
Ինչպես և սպասվում էր, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2-րդ նիստը մեկնարկեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման օրակարգային հարցից:
Երեկ «Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով» դատախազները կարդացին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրական ճառը:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթի քննությունը:
«Շատ դժվար է, երբ դու ունես գործունեության սահմաններ, և քո հակառակորդը որևէ սահման չի ճանաչում: Այնուամենայնիվ, ճշմարտությունը հասարակությանը հասցնելու այն առաքելությունը, որ լրատվական դաշտն ունի, իրականացնում ենք՝ կանոններին ենթարկվելով: Մենք իրենց նման անչափ անբարոյական չենք, որ, օրինակ, ֆեյքերի ֆաբրիկան գրի, որ ես ու Գեղամ Մանուկյանն իրար ծեծել ենք: Այսինքն՝ անսահման անբարոյական պիտի լինես, որ նման բան գրես»,- ասաց Բագրատ Եսայանը:
168.am-ի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ այս պահին քաղաքում հետցնցումներ են։
2021թ. նոյեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կալանավորեց Սիսիանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով ապօրինի անազատության մեջ էր պահվում ամիսներ շարունակ և 20 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 14-ին:
Երբ հակակոռուպցիոն գործերով դատավորի մրցույթի հավակնորդը հարցաշարում հայտնաբերում է որդեգրման վերաբերյալ հարցեր, իսկ ԲԴԽ-ն թույլ չի տալիս բողոքարկել, ի՞նչ է ասում Քրեական օրենսգիրքը
168.am-ի էլեկտրոնային հասցեով ուղարկած իր նամակում մաքսային ձևակերպումների մասնագետ Ռոման Հարությունյանը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի նոր հրամանի՝ օրենքի հետ հակասությունների ու դրա վտանգների մասին:
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 28-ին 168.am-ը սկանդալային մի հրապարակում էր կատարել, ըստ որի՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) «Սոցիոլոգիա առկա» մասնագիտության 1-ին կուրսում գրանցված է եղել մեկը, որը 2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսանողի կարգավիճակ չի ունեցել, իսկ հետագայում, լինելով արդեն նույն բաժնի հեռակա ուսուցման ուսանողուհի, չի մասնակցել հեռակա բաժնի դասերին` շարունակելով մասնակցությունն առկա բաժնի դասերին՝ հանձնելով միջանկյալ և ամփոփիչ քննություններ:
«2021թ. դեկտեմբերի 3-ին որոշումը կայացվել է, իրենք ասում են՝ դե, մենք չենք բողոքարկել, որովհետև ամբաստանյալի պաշտպանն է բողոքարկել, իսկ մենք էլ կգնայինք, մեր դիրքորոշումը կհայտնեինք: Ուրեմն հիշեցնեմ, որ «Դատախազության մասին» օրենքը շատ ուղիղ նշում է, որ գործին մասնակցող դատախազը, եթե համաձայն չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ, եթե իր կարծիքով՝ այն անհիմն է կամ ակնհայտ ապօրինի, պարտավոր է բողոքարկել: Այսինքն՝ սա ուղիղ պարտավորություն է»,- ասաց պաշտպանը:
irakanum.am կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները մտել են «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկ։ Կայքի տեղեկություններով՝ հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին և տեղակալ Կարեն Թորոսյանին ձերբակալել են։
«Յուրաքանչյուրի անկախությունն իր մեջ է: Եվ ես ցավում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պետք է անկախ լինի, արձանագրում է, որ ինքն անկախ չէ, կամ համակարգը անկախ չէ: Դատական համակարգն անկախ լինում է անկախ դատավորներով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց գլխավոր դատախազի տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Այս իշխանության օրոք քաղաքական բանտարկյալները հասել են դատական իշխանություն, և սա աննախադեպ է: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում ասաց նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը։
Հայաստանում հերթական անգամ նախաձեռնվել են սահմանադրական բարեփոխումներ, և թվում է, թե անկախացումից ի վեր մեր երկրում այդ գործընթացներն անընդհատ են: Այս առումով հիշատակման է արժանի այն փաստը, որ անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարման ձևը փոփոխվել է արդեն չորս անգամ։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում կներկայացնի:
«Ինձ մոտ խորին համոզմունք կա, որ Դավիթ Արղամանյանը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել, շատ լուրջ: Ինքը փորձել է պայքարել, և իր ակտում էլ է երևում, որ ինքը փորձել է պայքարել, բայց նրան թույլ չտվեցին արդարադատություն իրականացնել: Այսինքն՝ այսօր դատավորը բարեխիղճ գործելու համար պատժվում է»,- Բորիս Բախշիյանի վերաբերյալ կալանքի որոշման կայացումից հետո դատարանի բակում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց դատավորի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը:
«Պարոն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը և կալանավորեց Բորիս Բախշիյանին: Որոշմանը ծանթացանք ու ուզում ենք հասկանալ՝ ինչի համար, ինչ էգրել: Իմաստ չկա, իհարկե, ոչինչ փնտրելու: Պետք է նշել, որ արդարադատությունը բռնաբարեցին այսօր մի խումբ իշխանավորներ: Ժողովդավարությունը գլորվեց անդունդ»,- ասաց Դավիթ Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Տեսականորեն ըստ օրենքի՝ ուսումնասիրվող անձ կարող է լինել յուրաքանչյուր ոք: Օրենքը սպառիչ սահմանում է վարույթ սկսելու հիմքերը, և դրանք կարող են վերաբերվել՝ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ՝ սովորական քաղաքացիների»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «CM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին:
Արդարադատությունը չպատժի, Աստված է պատժելու: Փոխանակ ամաչի մարդկանց մեջ դուրս գալ, դեռ ճեպազրույցներ է տալիս ու արդարանում:
Երեկ 168.am-ն անդրադարձել էր aravot.am-ի հրապարակած այն լուրին, թե հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել նրան:
Այսօր տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը: Այն վարում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ով տեղեկացրեց, որ խորհրդի բոլոր անդամները, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի, ներկա են:
Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է՝ «Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որևէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ։ Այդ կապակցությամբ առաջարկվում է «ՀՀ դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Երեկ Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում սկսվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործով դատական նիստը։
Վերջինս տեղեկացրեց` դատարանը վճիռը կհրապարակի վաղը` առավոտյան ժամը 10:00-ին, թեպետ իրենք համոզված են, որ իրենց միջնորդությունը կմերժվի, և դատական նիստը կշարունակվի։
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր (ԲԴԽ) ձայների 8/1 հարաբերակցությամբ խիստ նկատողություն հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին:
Հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել նրան: