Ո՞ւր անհետացան ԵՄ էջի լուսանկարները

Այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ միասին, մասնակցում էր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին:

Միգուցե այլ պաշտոնյաներ ևս մասնակցում էին այդ միջոցառմանը, սակայն ՀՀ-ում Եվրամիության պաշտոնական ֆեյսբուքյան էջի տեղադրած լուսանկարներում հենց այս անձինք էին:

Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությունն առավել քան հասկանալի էր. ինչպես ասում են, պարեկային ծառայությունը նրա «детище»-ն է:

Միայն թե մենք չհասցրեցինք երկար վայելել այդ լուսանկարների ողջ պերճանքն ու թշվառությունը. դրանք արագորեն հեռացվեցին ԵՄ ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Այժմ այնտեղ տեղադրված է լուսանկար Վանաձորից, ընդամենը արձանագրային բնույթի մեկ լուսանկար՝ տիկնայք դեսպանների, Լոռու մարզպետի, Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Գնել Սանոսյանի, կարծես թե նաև Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ:

Ռոմանտիկ լուսանկարը, ուր, օրինակ, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մայրաբար ողջագուրվում է Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Լին Թրեյսին ու Վահե Ղազարյանն էլ ժպտում են երջանիկ, չկա:

Հեռացված են նաև տիկնայք դեսպանների համատեղ լուսանկարը, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի, Ռուստամ Բադասյանի, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի լայնաժպիտ լուսանկարը:

Թե ինչու են ԵՄ ֆեյսբուքյան էջից հեռացվել այս լուսանկարները, մնում է գլխի ընկնել: Միգուցե չափից շա՞տ էին տարածվում ու քննարկման առարկա դառնում:

Տեսանյութեր

Լրահոս