Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պատժվեց

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում:

Հիշեցնենք՝ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-117 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելն է: Խոսքը գողության փորձ հանցակազմի մասին է:

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը դատավարական խախտում է դիտարկել Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը, քանի որ, ըստ նրա՝ վերջինս ղեկավարվել է 34-177 հոդվածի նախկին խմբագրությամբ և հաշվի չի առել փոփոխությունը:

Կարգապահական վարույթի քննությունը սկսվել և ավարտվել էր մեկ նիստի շրջանակներում: Արտուշ Գաբրելյանը հրաժարվել էր որևէ մեկի հարցերին պատասխանել՝ նշելով, որ Արդարադատության նախարարություն է ուղարկել պարզաբանում:

«Հետևաբար՝ այս պահին ես ավելացնելու բան չունեմ, միջնորդության վերաբերյալ որևէ դիրքորոշում էլ չեմ ցանկանում հայտնել և, ընդհանրապես, օգտվելով իմ իրավունքից, հրաժարվում եմ ընդհանրապես բոլոր հարցերին պատասխանելուց»,- ասել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս