«Ես հարցրել եմ գործարարներին՝ նախկինում ճամպրուկով փողեր տարե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են՝ այո»:
«Իմ խոսքը ասել եմ, էլ ինձնից բան մի հարցրեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խմբակցությունը լքած օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է դուրս եկել ՀՀԿ խմբակցությունից:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքած գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանը համաձայն չէ նախկին խմբակիցների պնդումների հետ, թե իր հանդեպ կառավարության կողմից ճնշում է եղել և այդ պատճառով է ինքը դուրս եկել խմբակցությունից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին` ձեր հանդեպ ճնշումներ եղե՞լ են, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Ոչ»:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գտնում է, որ այն ՀՀԿ-ականները, որոնք կոռումպացված չեն, պրոֆեսիոնալ են, պետք է շարունակեն պաշտոնավարել:
Այսօր Աժ-ում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պարզաբանեց իր` Դուշանբե այցելության ժամանակ առաջին բորտի օգտագործման կապակցությամբ:
«Ես չգիտեմ Ժորիկ, բայց եթե նարկոդիլերը նշանակվել է խորհրդական, դա լավ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադր, նախկինում նարկոդիլեր համարվող Գեորգի Մուրադյանը (մականունը` Ժորիկ) նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական:
Հայաստանում զորակոչը կսկսվի հուլիսի 1-ին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ նախապտրաստական աշխատանքներ են իրականացվում:
«Ես այն ժամանակ էլ եմ պատասխանատու եղել որոշ ոլորտների համար, հիմա էլ որպես պաշտպանության նախարար ձեզ հայտարարում եմ` նախ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է, այն, ինչ ունեցել ենք 1992 թ., 2002 թ. և 2017-18 թթ., կտրականապես տարբերվում է»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով բանակում հագուստի և խնամքի պարագաների պակասի խնդրին:
Արցախում պաշտոնանկությունները որևէ կերպ չեն ազդի երկրի անվտանգության և սահմանային լարվածության վրա: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ պաշտոնանկությունները սահմանային լարվածության վրա:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ մեխանիզմ է կիրառվելու արտասահմանից վերադարձող զինծառայության ենթակա անձանց դեպքում:
«Էնպես չի, որ մենք եկել ենք էստեղ և մտածում ենք՝ էնպես անենք, որ Հանրապետական իշխանության ամբողջ եղելությունները ներկայացնենք ժողովրդին: Ժողովուրդը մեզ հետ միասին ապրել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին և ՀՀԿ-ի դիրքորոշմանը:
ԱԺ ՀՀԿ խամբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահեցնում է, թե ՀՀԿ-ն դեռևս չի մտածում, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում քանի տոկոս ձայն կստանա, բայց միաժամանակ նշում է, որ ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններին սկսում է պատրաստվել նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ:
«Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, եթե դրա համար անհրաժեշտ լինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան հարցի, թե Ռոբերտ Քոչարյանը հրավիրվելո՞ւ է հարցաքննության Մարտի 1-ի գործով:
«Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առաջ, դուք կարող եք ինքներդ գնահատել, թե ինչ է տեղի ունենում` ռեպրեսիանե՞ր, թե՞ ինչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ականների հայտարարությունները, որ գործարար ՀՀԿ-ականները դուրս են եկել խմբակցություններից հնարավոր ռեպրեսիաներից և քաղաքական հալածանքներից խուսափելու համար:
«Կենսամակարդակը այնպիսի բան չէ, որ լավանա ու կանգ առնի: Տրամաբանությունը մինչև հիմա այն էր, որ մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա, իսկ հիմա տրամաբանությունն այն է, որ անընդհատ կլավանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին:
«Ես խոսել եմ բժիշկների հետ, թե ինչ վիճակում է էս կալանավորը, ասել են` մի տասը օր չի ձգի: Ես Բանդուրյան Ալիկի հետ ընդհանրապես կապ չունեմ, ընդհանրապես շփված չկամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` անդրադառնալով քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի ((Նորատուսցի Ալիկ) համար երաշխավորագիրը ստորագրելու հանգամանքին:
Հայաստանում արտահերթ ընտրությունների համար կառավարության ծրագրում նշված է շատ կոնկրետ ժամանակահատված` մեկ տարվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի կառավարության ծրագրին։ Այսօր ԱԺ-ում նախքան արտահերթ նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը «ցավալի» է որակում հիմնադրամում 326 մլն դրամի չարաշահման դեպքը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ մի խումբ գործարար պատգամավորներ` Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադ), Սամվել Ալքեսանյան (Լֆիկ Սամո), Նահապետ Գևորգյան (Նովո), Նաիրի Սահակյան, հավաքվել էին Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) աշխատասենյակում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կողմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Սարոյանը:
«Ղալաթ են անում խոսացողները»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` ի պատասխան 168.am-ի հարցի, որ խոսակցություններ կան իր` Երկրապահի նախագահի պաշտոնից հեռանալու մասին:
«Ես այդ տեսակետին չեմ, ես ընտրվել եմ ռեյտինգային կարգով, Շիրակից եմ ընտրվել, և Շիրակը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք ներկայացնելու համար առայժմ անելիք ունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը` մեկնաբանելով տեսակետը, որ ՀՀԿ խմբակցությունը լքողները պետք է վայր դնեն մանդատները:
«Ծանոթացա կրթության և գիտության նախարարի հարցազրույցին` կապված նաև համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ, մասնավորապես` համակարգի կոռուպցիոն ռիսկերի հետ»:
ԱԺ Հանրապետական խմբակցությունը խորհրդարանում կորցրել է բացարձակ մեծամասնությունը, բայց շարունակում է մնալ ամենաշատ ներկայացված քաղաքական ուժը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Ես խմբակցությունը կարող եմ լքել միայն այն ժամանակ, եթե մանդատս որոշեմ վայր դնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունը լքողներին և իր դիրքորոշմանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին՝ անկախ խմբակցության որոշումից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինքը` Անդրանիկ Հարությունյանը:
Կառավարության ծրագիրն իրավական տեսակետից նպատակների հուշագիր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը` նշելով, որ կառավարության ծրագրում ինքը միայն նպատակներ է տեսել, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն և գործողություն չի ծրագրել:
«Քրեական գործը վերաբացվում է նոր հանգամանքների կամ նոր երևան եկած հանգամաների դեպքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործին: