«Այն ՀՀԿ-ականները, որոնք կոռումպացված չեն, պրոֆեսիոնալ են, պետք է շարունակեն պաշտոնավարել». Արարատ Միրզոյան
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գտնում է, որ այն ՀՀԿ-ականները, որոնք կոռումպացված չեն, պրոֆեսիոնալ են, պետք է շարունակեն պաշտոնավարել:
«Կտեսնեք բազմաթիվ փոխնախարարների, որոնք Հանրապետական են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Միրզոյանը:
Նա նշեց, որ կոռուպցիոն ուսումնասիրությունները շարունակվում են և առաջիկայում բացահայտումներ կլինեն տարբեր ոլորտներում:
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մեղադրանքներին, թե Միրզոյանը կապ ունի իր դեմ կազմակերպված ցույցերի հետ, առաջին փոխվարչապետը նշեց, որ Սիմոնյանին թվում է, թե 2013 թվականից կամ ավելի շուտ ինքն ընկել է նրա հետևից, սակայն իր գրասենյակի ղեկավարն ու մամլո քարտուղարն այնտեղ ներկա են եղել որպես ակտիվիստ, և ինքը չի գործուղել նրանց: