Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին՝ անկախ խմբակցության որոշումից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինքը` Անդրանիկ Հարությունյանը:
Ըստ նրա` ծրագրում ո՛չ ժամկետներ են նշված, ո՛չ թվեր, իրատեսական կետեր չկան։
Հարցին` իր դիրքորշումը կապվա՞ծ է նրա հետ, որ նախկին վարչապետ Կարեն Կարպետյանի մտերիմներից է, իսկ հեղափոխությունից հետո Կարապետյանն այլևս իշխանության ներկայացուցիչ չէ, Ա.Հարությունյանը պատախանեց.
«Քվեարկությունը դրա հետ կապված չի լինլելու։ Դա առիթ չէ, որ ես լքեմ ՀՀԿ խմբակցությունը։ Անգամ, եթե փոքրամասնություն դառնա»։



