«Եթե գործարարներն ազատված են այդ փողերն ինձ բերելուց, նշանակում է՝ ես նվիրել եմ նրանց այդ փողերը»

«Ես հարցրել եմ գործարարներին՝ նախկինում ճամպրուկով փողեր տարե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են՝ այո»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ գործարարներն այսուհետ ազատված են կոռուպցիոն գործարքներից:

Նա մերժեց պնդումները, թե գործարարները, որոնց վրա հարկային տուգանքներ են դրվել, ենթարկվում են հետապնդումների.

«Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով՝ ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտավորություններից: Ոչ մեկ չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկով փողեր է նվիրել փաստացի: Այսինքն` եթե նրանք ազատված են այդ փողերն ինձ բերելուց, նշանակում է՝ ես նվիրել եմ նրանց այդ փողերը»:

Ընդ որում, Ն. Փաշինյանի խոսքով, այդ փողերի մի մասը, որը պետք է գնա բյուջե, կգնա բյուջե, իսկ մյուս մասը կներդրվի տնտեսությունում:

Ըստ վարչապետի` այս կառավարության կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսն ազատված է կոռուպցիոն բոլոր պարտավորություններից, խոշոր բիզնեսն իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ, որ Հայաստանում դե յուրե չկան մենաշնորհներ և շուտով չեն լինի նաև դե ֆակտո.

«Սրանք խնդիրներ են, որոնք 25 տարի ոչ մի կերպ չեն լուծվել, որովհետև կախարդական փայտիկ չկար: Հիմա լուծվում են, նշանակում է՝ կախարդական փայտիկ կա»,- ասաց նա:
Ն.Փաշինյանի խոսքով` այս կառավարությունն ունի կախարդական փայտիկ և բոլոր խնդիրները հերթով լուծվելու են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930