«Ես չգիտեմ Ժորիկ, բայց եթե նարկոդիլերը նշանակվել է խորհրդական, դա լավ չէ». Արարատ Միրզոյան

«Ես չգիտեմ Ժորիկ, բայց եթե նարկոդիլերը նշանակվել է խորհրդական, դա լավ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադր, նախկինում նարկոդիլեր համարվող Գեորգի Մուրադյանը (մականունը` Ժորիկ) նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական:

Ըստ նրա` ինքը չի ճանաչում տվյալ անձին, պետք է Ավինյանին հարցնել:

Անդրադառնալով սփյուռքի նախարարությունում օրենքի խախտումով խորհրդականի նշանակմանը` Ա.Միրզոյանը պատասխանեց, որ իրավաբաններն են սխալ խորհուրդ տվել, ապա սխալն ուղղվել է և ներողություն է հայցվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930