«Նպատակների հուշագիր. սա իմ ձևակերպումն է կառավարության գործունեության ծրագրին». Կոստանյան

Կառավարության ծրագիրն իրավական տեսակետից նպատակների հուշագիր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը` նշելով, որ կառավարության ծրագրում ինքը միայն նպատակներ է տեսել, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն և գործողություն չի ծրագրել:

Ըստ նրա` ընդհանրապես կառավարության ծրագիրը ոչ միայն քաղաքական, այլև իրավական փաստաթուղթ է. «Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության և Ազգային ժողովի միջև, պայմանագիր է կառավարության և ժողովրդի միջև: Այսինքն, կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետևյալում է՝ կառավարությունը խորհրդարանին, հետևաբար` նաև ժողովրդին, ցույց է տալիս, թե ինքն ինչ է պատրաստվում կատարել և ինչպես: Եվ Ազգային ժողովը, երբ հաստատում է կառավարության ծրագիրը, դրանով հնարավորություն է տալիս կառավարությանն իրականացնել իր այդ ծրագրերը, նպատակները»:

Գ.Կոստանյանի բնորոշմամբ` միջազգային իրավունքում մի համապատասխան տերմին կա՝ memorandum of understanding: Կառավարության ծրագրում, բացի նպատակների ընդգծումից, ես չեմ տեսել այդ նպատակների իրագործմանն ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, գործողությունների ծրագիր»:

Գ.Կոստանյանի խոսքով` եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանանա ՀՀԿ խմբակցության կողմից, դա կդիտարկվի նաև՝ որպես արտահերթ ընտրությունների ծրագրին հավանության արժանացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930