
«Խորհրդարանն առանց ինձ չի կարող լինել». Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խամբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահեցնում է, թե ՀՀԿ-ն դեռևս չի մտածում, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում քանի տոկոս ձայն կստանա, բայց միաժամանակ նշում է, որ ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններին սկսում է պատրաստվել նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից:
«Եթե այս իշխանությունը կկարողանա լավագույն օրենսդիր մասնակցությունն ունենալ և իրագործել այն խնդրները, որը փոխանցել է ժողովրդին, բնականաբար, ես էլ զգում եմ, որ Հանրապետականը շատ լավ կլինի քիչ տոկոս ստանա»,- ասաց Գ.Սահակյանը:
Նա խորհուրդ տվեց, որ այսօրվանից չմտածել ընտրությունների արդյունքների մասին:
«Հանրապետականը երբեք իրեն չի կորցրել, որ ուշքի գա»,- նկատեց Գ.Սահակյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ն ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում, բայց թե քանի մանդատով՝ չի կարող ասել:
«Խորհրդարանն առանց ինձ չի կարող լինել»,- հավելեց Գ.Սահակյանը: