«Ով ասում ա, գնա իրան հարցրու. սուտ են ասում». Նահապետ Գևորգյանը՝ ՀՀԿ-ն լքելու մասին
Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ մի խումբ գործարար պատգամավորներ` Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադ), Սամվել Ալքեսանյան (Լֆիկ Սամո), Նահապետ Գևորգյան (Նովո), Նաիրի Սահակյան, հավաքվել էին Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) աշխատասենյակում:
Թե ի՞նչ էին քննարկում պատգամավորները` լրագրողներին չասացին և նիստը սկսվելուն պես շտապեցին դահլիճ:
ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին երեկ դիմում գրած պատգամավոր Սամվել Ալեքսանյան հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով. «Ես ոչ մի հարցի հիմա չեմ պատասխանում»:
Ն.Գևորգյանը հերքեց, որ խբակցությունից դուրս գալու մտադրություն ունի. «Ով ասում ա, գնա իրան հարցրու: Սուտ են ասում»: