«Կարծում եմ՝ ոչ մի դեպքում այդպես չեմ անի, ուզում է մեկ հոգի մնա, ես երկրորդը կլինեմ հաստատ». Գևորգ Կոստանյանը՝ ՀՀԿ-ն լքելու մասին

«Ես խմբակցությունը կարող եմ լքել միայն այն ժամանակ, եթե մանդատս որոշեմ վայր դնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունը լքողներին և իր դիրքորոշմանը։

Նա հիշեցրեց, որ ինքը կուսակացական չէ և միայն խմբակցության անդամ է:

«Անկեղծ ասած՝ լքելու մասին չեմ էլ մտածել, կարծում եմ՝ ոչ մի դեպքում այդպես չեմ անի, ուզում է մեկ հոգի մնա, ես երկրորդը կլինեմ հաստատ»,- վստահեցրեց Գ.Կոստանյանը:

Գ.Կոստանյանին չի մտահոգում, որ արտահոսքի պատճառով կորցնում են իշխանության վերջին` խորհրդարանական լծակը.

Կարդացեք նաև

«Բացարձակ ինձ չի մտահոգում։ Եթե նկատել եք, հատկապես Սահմանադրական օրենքները 3/5-ով է ընդունվում, հետևաբար` պիտի քանակը շատ քչանա խմբակցության պատգամավորների, որ մենք խոսենք դիրքերը կորցնելու մասին։ Բայց, իմ խորին համոզմամբ, վիճակը չի հանգի դրան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930