Գևորգ Կոստանյանը՝ Մարտի 1-ի գործի հնարավոր վերաբացման մասին

«Քրեական գործը վերաբացվում է նոր հանգամանքների կամ նոր երևան եկած հանգամաների դեպքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործին:

Նոր կամ հին իշխանությունների գործոնը, ըստ նրա, դեր չի խաղում. «Ոչ մի նշանակություն չունի` ով է գլխավորում կառավարությունը կամ ով չի գլխավորում: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը, այսինքն` իրավապահ համակարգն է աշխատում, հատկապես` Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը: Հիմա Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը 3 ամիս առաջ էլ էին գլխավորում նույն մարդիկ: Կարծում եմ` այդ առումով ոչինչ չի փոխվել»:

Գ.Կոստանյանի խոսքով` քրեական գործի քննությունը սահմանվում է օրենքով, և ով ուզում է լինի վարչապետ, ով ուզում է լինի կառավարության անդամ, դա ոչ մի կապ չունի քրեական դատավարության գործողությունների հետ:

Դիտարկմանը, որ քաղաքական կամքի խնդիր է՝ Գ.Կոստանյանը հակադարձեց, որ եթե 4 ամիս առաջ դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը ինչ-որ բան չէին անում ու հիմա են անում, պետք է իրենց հարցնել, թե դա ինչով է պայմանավորված:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս