«Ես կատեգորիկ հանաձայն չեմ, որ այսօր լայնածավալ պատերազմի հնարավորությունն Ադրբեջանի կողմից նույնն է, ինչ, ենթադրենք, մի քանի ժամանակ առաջ»:
«Այնտեղ որևիցե խնդիր չկա, ուղղակի հերթ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ մեկնաբանելով այս օրերին Լարսի անցակետում հայկական մոտ 1500 բեռնատարների կուտակումների մասին հարցը։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո նույն` մայիս ամսին, մի շարք գնումների պայմանագրեր է կնքել համակարգի կարիքների համար: Խնդիրն այն է, որ ավելի քան 71 մլն դրամ ընդհանուր արժեքով ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից կատարվող գնումների սկզբունքով, այսինքն` առանց մրցույթների:
Այսօր ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում՝ քննարկելու ազգային փոքրամասնությունների հետ կապված Ընտրական օրենսգրքի կարգավորումները:
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը տեսանելի հաջողություն է արձանագրում եվրոպական կառույցներում «ադրբեջանական լվացքատան» հետ կապված կոռուպցիոն բացահայտումների առումով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ այդ կոռուպցիոն սկանդալը քննարկվել է Վեհաժողովում:
«Նախորդ պայմանագիրը ռեադմիսիայի մասին դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Այսպես են մեզ ասում մեր եվրոպացի գործընկերները: Ճիշտ են ասում: Դա կյանքի կոչելու համար ժամանակ է պետք»:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ հայկական պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևի ընդունումը պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը մեծ հաջողություն է համարում:
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների:
«ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները միշտ գտնվել են ցածր մակարդակի վրա, նաև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական ուղղության փոփոխությունը, և այդ տեսանկյունից՝ հայ-ամերիկյան շփումները կարող են դրական փոփոխություններ արձանագրե»:
«Նրանց շանսերը վատը չեն, որովհետև սիրո և համերաշխության հեղափոխությունը Հայաստանում լրջորեն ուժեղացրեց ռուսամետ տրամադրությունները և լրջորեն չեզոքացրեց արևմտամետ տրամադրությունները»։
Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո Երկրապահ կամավորականների միության առջև իր գործունեությունը վերաիմաստավորելու և վերակազմավորվելու խնդիր է ծագել։
«Նախ պետք է հիմա հստակ հասկանանք` կառավարությունը պատրաստակա՞մ է ՀՕ-ի ֆունդամենտալ փոփոխությանը, թե՞ գնում է տեղային լուծումների: Եթե սա հասկանանք, ապա կընտրենք նաև ճանապարհը»:
«Հանուն պետության շահի՝ քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան։ Այս երկաթյա կանոնն աշխատում է բոլոր հաջողակ պետություններում»։
«Նաիրիտ 2» ՓԲԸ-ի դեմ նաիրիտցիների դատական հայցը կքննվի նոյեմբերի 2-ին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ի վերջո վարույթ է ընդունել «Նաիրիտ» գործարանի 132 նախկին աշխատակիցների հայցը՝ աշխատավարձերի վերջնահաշվարկներից բխող տույժերի և տուգանքների բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածին քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի որոշել՝ արդյոք պաշտպանելո՞ւ է նրա թեկնածությունն ընտրությունների ժամանակ։
Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի իրականացրել: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին՝ ի վերջո, Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն եղե՞լ է, թե՞ ոչ, ԱԱԾ պետը պատասխանեց. «Ոչ»։
««Աստղիկ» ԲԿ-ում, այո՛, խնդիրներ կան, որ թերհայտարարագրում են իրական աշխատավարձի մեծությունը, և այդ մասով նաև այս ոլորտում են անընդհատ աշխատանքներ իրականացվում։ Դրա արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ի կողմից օրեր առաջ ՊԵԿ է ներկայացվել ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել, թե ինչ ցուցմունք է տվել Ազգային անվտանգության ծառայությունում 11 սուպերմարկետներին ԱՁ-ների միջոցով գործելու թույլտվության տրամադրման գործով։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրող Անի Գևորգյանին Երևանի նորանշանակ ոստիկապետի կողմից հասցված ապտակի խնդրին, Վ.Օսիպյանը հայտարարեց, թե Անիի տրամադրած տեսանյութն անձամբ է ուսումնասիրել, չկա որևէ դրվագ, որ Պողոսյան Արտակը ապտակում է, և ընդհանրապես Պողոսյան Արտակը չի եղել այդ մասով, նախկինում ՀՔԾ-ն վարույթ է ընդունել, գործ է հարուցել և դատարանում քննվել է:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է, որ երկրապահները ոստիկանությանն ասել են, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են տեղափոխվել իրենց տանը հայտնաբերված պահածոները:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապերը հետախուզման մեջ է, իրենք էլ որևէ սխալ հասցեով չեն մտել, չեն էլ պատրասվում մտնել. «Մենք ունեինք համապատասխան օպերատիվ տեղեկություններ»:
«Մենք ի սկզբանե չգիտենք` զենքը օրինակա՞ն է, թե՞ ոչ: Բայց այն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկի) մոտ և երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր՝ դա փաստ է: Եվ այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, ստուգեցինք»:
«Այն ծավալով, որ ծավալով այդ տեղեկատվութունը չի վնասի գործի շահերին, նախաքննության գաղտնիքին և չի վնասի անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքին, այդ ծավալով տեղեկատվությունը կդրվի մեր պաշտոնական կայքում»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ նորություն կա Մարտի 1-ի գործով:
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից առաջ հստակ չնշեց` արդյոք գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ:
«Հանրապետության առաջին դեմքի հայտարարությունը Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ շատ կարևոր է և հուսադրող: Կարծում եմ, որ օգտակար կլինի փաստահավաք խմբի գործունեության վերականգնումը, ինչպես նաև հետագայում նոր խորհրդարանի կողմից համապատասխան հանձնաժողովի կազմավորումը»:
ՀՀ նոր կառավարության նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերում բավականին խայտաբղետ պատկեր է:
Կառավարությունը պատրաստվում է մերժել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ oրենքում։
«ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությունը դիմել է կառավարություն՝ խնդրելով դադարեցնել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի իր թույլտվությունը: Հարցն ընդգրկված է կառավարության օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կմերժի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու մասին։ Հարցը ներառված է գործադիրի վաղվա՝ հունիսի 28-ի նիստի օրակարգում։
Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովը երեկ առաջին աշխատանքային նիստն անցկացրեց։ Օրակարգում ԸՕ-ի հայեցակարգի նախագծի քննարկումն էր։ Նախատեսվող հիմնական ու սկզբունքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։