Արարատ Միրզոյանը՝ վարչապետի ինքնաթիռով Դուշանբե կատարած այցի մասին

Այսօր Աժ-ում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պարզաբանեց իր` Դուշանբե այցելության ժամանակ առաջին բորտի օգտագործման կապակցությամբ:

Ըստ նրա` բորտ 1-ի օգտագործումը լիովին արդարեցված էր մի քանի հագամանքներով, նախ` 20 մլն-ի փոխարեն դրա ծախսը կազմել է 14 մլն, իսկ էկոնոմ կարգով թռչելու դեպքում ծախսը կազմելու էր 10-11 մլն, ժամանակի կրկնակի ծախս էր լինելու, իսկ ներկայումս ամեն կորցրած ժամը շատ ավելին է, քան այդ միլիոնը, նաև կար ներկայանալիության խնդիր։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել և այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլև քաղաքականության հետ»,- ասաց Ա.Միրզոյանը` վստահություն հայտնելով, որ բոլորը շահել են այսպես գնալով:

Անդրադառնալով պատվիրակության հետ Դուշանբե մեկնած լրագրողների ընտրությանը` Ա.Միզրոյանը նշեց, որ գործնականում բոլոր լրատվամիջոցներին հրավիրել հնարավոր չէր, իրենք փորձել են պահել համամասնությունը և այդ պատճառով հրավիրել են Հ1-ին ու Factor.am-ին, իսկ հետագայում կկիրառվի ռոտացիայի սկզբունքը.

«Այսուհետ ևս ապահվելու եմ ԶԼՄ-ների մասնակցությունն այն ֆորամտով, որ ներկա լինեն առնվազն մեկ ԶԼՄ նախկին արտոնյալ ԶԼՄ-ներից և առնվազն մեկ ԶԼՄ նախկինում մերժվածներից»:

Խոսելով Դուշանբեում իր հանդիպումների մասին` առաջին փոխվարչաետը նշեց, որ պաշտոնական հանդիպում ունեցել է միայն ընդունող կողմի` Տաջիկստանի վարչապետի հետ, իսկ մյուս վարչապետների հետ, այդ թվում` ՌԴ, մասնավոր զրույցներ է ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս